Օպտիկական կառավարում(լատին․՝ optimus-լավագույն), կառավարվող օբյեկտը (պրոցեսը) այս կամ այն իմաստով լավագույն վիճակի բերելու ծրագրի ընտրությունն ու իրականացումը, որը հանգում է ոչ դասական վարիացիոն խնդիրների լուծման։

Բովանդակություն խմբագրել

Կառավարվող օբյեկտները սովորաբար ունենում են «ղեկեր», որոնցով մարդը կառավարում է դրանց ընթացքը։ Օբյեկտի վարքը մաթեմատիկորեն նկարագրվում է որոշ հավասարումներով, որոնք պարունակում են նաե «ղեկերի» դիրքերը բնութագրող՝ կառավարող պարամետրեր։ Կառավարվող օբյեկտի օրինակ կարելի է համարել քիմիական ռեակցիայի իրագործման տեխնոլոգիական պրոցեսը, որի «ղեկերն» են բաղադրամասերի կոնցենտրացիան, կատալիզատորի քանակությունը, ջերմաստիճանը և ռեակցիայի ընթացքի վրա ազդող այլ գործոններ։ Որոշելու համար, թե օբյեկտն իրեն հատկապես ինչպես է պահում այս կամ այն կառավարման դեպքում, պետք է գիտենալ դիտարկվող օբյեկտի դինամիկ հատկությունները նկարագրող շարժման օրենքը և կառավարման ամեն մի կոնկրետ տարբերակի դեպքում օբյեկտի վիճակի էվույուցիան։

Օբյեկտի կառավարման հնարավորություններ խմբագրել

Օբյեկտի կառավարման հնարավորությունները սահմանափակվում են ոչ միայն կառավարման ռեսուրսներով, այլե այն պահանջով, որ շարժման պրոցեսում օբյեկտը չպետք է ընկնի իր շահագործման կոնկրետ պայմանների տեսակետից անհասանելի կամ անթույլատրելի վիճակների մեջ։

Օպտիկական կառավարման նպատակ խմբագրել

Օպտիկական կառավարման նպատակն է, պահպանելով այս ամենը, խնդիրը լուծել օպտիմալության որոշակի չափանիշի (հնարավոր ամենակարճ ժամանակ կամ վառելանյութի նվազագույն ծախս, առավելագույն տնտեսական արդյունավետություն և այլն) առումով։ Օպտիկական կառավարման տեսության առանցքային արդյունքը Պոնտրյագինի մաքսիմումի սկզբունքն է, որը տալիս է կառավարման օպտիմալության ընդհանուր անհրաժեշտ պայմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 560