Օպտիկական զգայունացուցիչներ

Օպտիկական զգայունացուցիչներ, լուսազգայունացնող ներկանյութեր, օրգանական ներկանյութեր, որոնք ադսորբվելով լուսանկարչական Էմուլսիաների արծաթ-հալոգենիդային շերտի բյուրեղիկների մակերևույթին, նրանց դարձնում են լուսազգայուն սպեկտրի կանաչադեղնավուն, նարնջակարմրավուն կամ ինֆրակարմիր տիրույթներում։

«ВБО-У18» օպտիկական ցուցիչ

Օպտիկական զգայունացուցից շատերը պատկանում են պոլիմեթիլենային ներկանյութերի շարքին, դրանց մոլեկուլին բնորոշ է հետերոցիկլային օղակների և զուգորդված պոլիմեթինային շղթաների պարունակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 558