Օպտիկական ակտիվություն, միջավայրի՝ իր միջով անցնող օպտիկական ճառագայթման (լույսի) բևեռացման հարթությունը պտտելու հատկություն։

Հայտնաբերել է (1811) ֆրանսիացի գիտնական Դ․ Ֆ․ Արագոն՝ քվարցում։ 1815 թվականին Ժ․ Բ․ Բիոն հայտնաբերել է մաքուր հեղուկների (սկիպիդարի), ապա նաև ուրիշ շատ նյութերի (գլխավորապես, օրգանական) լուծույթների ու գոլորշիների օպտիկական ակտիվություն։ Նա էլ հենց պարզել է, որ՝

  • լուծույթի դեպքում բևեռացման հարթության պտտման անկյունը գծայնորեն է կախված լուծույթի շերտի 1 հաստությունից և ակտիվ նյութի с կոնցենտրացիայից

գործակիցը կոչվում է տեսակարար oպտիկական ակտիվություն։

  • պտույտը տեղի է ունենում կամ ժամացույցի սլաքի ուղղությամբ (), կամ դրան հակառակ (), եթե դիմացից ենք նայում լույսի ճառագայթների ընթացքին։

Համապատասխանաբար, բնական oպտիկական ակտիվություն դրսևորող օպտիկապես ակտիվ նյութերը պայմանականորեն բաժանվում են՝

  • աջ (կամ դրական) պտտող
  • ձախ (կամ բացասական) պտտող նյութերի։

Որոշ նյութեր օպտիկապես ակտիվ են միայն բյուրեղային վիճակում (օրինակ, քվարցը), ուստի դրանց օպտիկական ակտիվություն ամբողջ բյուրեղի հատկությունն է։ Այդ նյութերի տեսակարար օպտիկական ակտիվություն, ի տարբերություն լուծույթների, նշանակվում է պարզապես , և Բիոյի բանաձևը գրվում է՝ տեսքով։ Գոյություն ունի նաև արհեստական կամ մակածված օպտիկական ակտիվություն, որը դրսևորվում է, երբ օպտիկապես ոչ ակտիվ նյութը տեղավորվում է մագնիսական դաշտում (Ֆարադեյի երևույթ)։

Օպտիկական ակտիվությունյան ֆենոմենոլոգիական տեսությունը մշակել է Օ․ Ֆրենելը, 1823 թվականին։ Ըստ այդ տեսության, օպտիկական ակտիվություն պայմանավորված է աջ և ձախ շրջանային բևեռացման լուսային ալիքների համար միջավայրի բեկման ցուցիչների տարբերությամբ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 557