Օպսիկիոն բանակաթեմ (հայերեն՝ Օպսիկյան բանակաթեմ, հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου, thema Opsikiou), կամ ուղղակի Օպսիկիոն (հին հունարեն՝ [θέμα] Ὀψίκιον, ծագում է՝ լատին․՝ Obsequium), Բյուզանդական կայսրության բանակաթեմ (ռազմավարչական նահանգ), տեղակայված էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան հատվածում (ներկայիս Թուրքիայի տարածք)։ Այն հանդիսանում էր ամենախիտ բնակեցված և ռազավարական նշանակությամբ կարևոր բանակաթեմերից մեկը, քանի որ գտնվում էր Կոստանդնուպոլսի կողքին։ 8-րդ դարում տեղի ունեցած մի քանի ապստամբություններից հետո Օպսիկիոնից առանձնացվում է ևս 2 բանակաթեմ, որից հետո այն գոյատևեց մինչև Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204)։

Օպսիկյան բանակաթեմ
հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου
ԵրկիրԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
ԿարգավիճակԲանակաթեմ
ՎարչկենտրոնԱնկիրա, ապա՝ Նիկիա
Հիմնադրված է680 թ.
Առաջին հիշատակում626
Պատմական շրջան(ներ)Մյուսիա, Բյութանիա, Գաղաթիայի մի մասը, Լիդիա և Պափլոգոնիա
Սահմանակցում էՕպտիմատոն, Անատոլիկոն, Թրակեսիոն

Պատմություն խմբագրել

Հիմնադրում (7-րդ դար) խմբագրել

Բանակաթեմի անունը ծագել է լատիներեն Obsequium (շքագունդ) բառից։ Դա բացատրվում է Կոստանդնուպոլիս քաղաքին մոտիկությամբ, որտեղ սկզբնական շրջնում բնակավորվել էր կայսրին իր արևելյան արշավանքներում ուղեկցող բանակը[1]։ 640-ական թվականներին, արաբներից կրած պարտություններից հետո, զորամիավորումները տեղափոխվեցին Փոքր Ասիա և տեղակայվեցին շրջաններում (բանակաթեմերում)[2]։ Օպսիկիոնը զբաղեցնում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքը՝ Մյուսիան, Բյութանիան, Գաղաթիայի մի մասը, Լիդիան և Պափլոգոնիան, նրա մայրաքաղաքը Անկիրա քաղաքն էր։ Բանակաթեմի հիմնադրման ճշգրիտ թվականն անհայտ է, այն առաջին անգամ հիշատակվում է 626 թվականին, բայց առաջին հաստատված հիշատակությունները թվագրվում են 680 թվականով[3][4][5]։ Հնարավոր է, որ սկզբնական շրջանում բանակաթեմի մեջ էր մտնում նաև Թրակիան[3][6]։

Օպսիկիոնը առանձնանում էր մյուս բանակաթեմերի հանրանկարում։ Նրա հրամանատարը ոչ թե ստրատեգոսն էր, այլ կոմեսը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haldon 1984, էջեր. 443–444.
  2. Haldon 1997, էջեր. 214–216.
  3. 3,0 3,1 3,2 Treadgold 1995, էջ. 23
  4. Kazhdan 1991, էջ. 1528.
  5. Lampakis & Andriopoulou, 2003.
  6. Kazhdan 1991, էջ. 2079.