Օպպիանոս
Օպպիանոս (2-րդ դար, Կոռիկոս, Մերսինի մարզ, Թուրքիա և Անարզաբա - անհայտ), հույն բանաստեղծ, ապրել և ստեղծագործել է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ։
Օպպիանոս | |
---|---|
Ծնվել է | 2-րդ դար |
Ծննդավայր | Կոռիկոս, Մերսինի մարզ, Թուրքիա կամ Անարզաբա |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Halieutica? |
Ծնվել է Կիլիկիայի Կորիկոս քաղաքում։ Կենսագրական տեղեկություններ չկան նրա մասին. հայտնի է միայն այն, որ թողել է մի պոեմ, բաղկացած հինգ գրքից։ Պոեմը կրում է «Ձկնորսության մասին» վերնագիրը, որը պահպանվել է ամբողջությամբ։ Նրան է վերագրվում նաև «Որսի մասին» պոեմը։ Այս պոեմները դիդակտիկ բնույթի են և հիշեցնում են Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմը[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Ա. Գ. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Ե., «Լույս», 1968, էջ 592-593։