Օպերատիվ հետախուզություն

Օպերատիվ հետախուզություն, գործող կամ հավանական հակառակորդի և ենթադրյալ ռազմական գործողությունների տարածքի մասին տեղեկությունների արդյունահանման և ուսումնասիրման համալիր՝ միավորման զորքերի (ուժերի) կողմից գործողության հաջող վարման նախապատրաստման նպատակով։

Խորհրդային և ռուսական ռազմական դպրոցում ռազմական հետախուզության բաղկացուցիչ մասն է և փոխկապակցված է դրա մյուս մասերի՝ ռազմավարական և մարտավարական հետախուզության հետ։

ՆԱՏՕ-ի պետություններում օպերատիվ հետախուզություն՝ որպես ռազմական հետախուզության ինքնուրույն մաս գոյություն չունի։ Նրա խնդիրները ռազմավարական և մարտավարական հետախուզություն են իրականացնում[1]։

Օպերատիվ հետախուզության խնդիրներ խմբագրել

Օպերատիվ հետախուզության վերջնական նպատակը խաղաղ և պատերազմական ժամանակներում հետևյալ տեղեկատվությունն ստանալն է[1]։

  • հակառակորդի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման անմիջական նախապատրաստության միջոցառումները;
  • հակառակորդի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը;
  • հակառակորդի խմբավորումների տեղաբաշխումը, ուժերի և միջոցների մարտական հնարավորությունները;
  • գործողությունների հավանական բնույթը;
  • միջուկային զենքի, կրակային, ռադիոէլեկտրոնային միջոցների և կառավարման կետերի առկայությունը և գտնվելու վայրը;
  • ավիացիայի, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների բազավորումը և գործողությունների բնույթը;
  • թիկունքային ապահովման համակարգ;
  • զորքերի քաղաքական-բարոյական (բարոյահոգեբանական) վիճակը;
  • ռազմական ղեկավարության կողմից պահանջվող այլ տվյալներ։

Մարտական գործողությունների շրջանի վերաբերյալ օպերատիվ հետախուզությունը տրամադրում է հետևյալ տեղեկությունները․

  • տեղանքի բնույթը;
  • բնական պայմաններ;
  • օպերատիվ սարքավորումների աստիճանը;
  • տեղական ռեսուրսների առկայություն;
  • քաղաքական տրամադրություն տեղական բնակչության շրջանում։

Օպերատիվ հետախուզության վարման խորությունը որոշվում է մարտական գործողությունների բնույթով և ծավալով, միավորման առջև դրված մարտական խնդիրների, հակառակորդի զորքերի օպերատիվ կառուցման խորության, ռազմական գործողությունների վայրի բնույթի և այլ պայմանների։

Օպերատիվ հետախուզության լիարժեք վարումը կայանում է միավորումը վարող մարտական գործողությունների ողջ գոտում և ողջ խորքում անհրաժեշտ բոլոր տվյալները ժամանակին ստանալու մեջ։ Օպերատիվ հետախուզության կողմից տրամադրվող տվյալների վերլուծությունը թույլ է տալիս միավորման հրամանատարին և շտաբին հնարավոր փոփոխություններ ակնկալել իրադրության մեջ և ռացիոնալ կառավարել զորքերն ու սպառազինությունը մարտական գործողությունների ընթացքում։

Օպերատիվ հետախուզության վարման եղանակներ խմբագրել

Օպերատիվ հետախուզության հիմնական տարբերությունը տակտիկականից հակառակորդի թիկունքի հետազոտվող խորությունն է։

Մարտավարական հետախուզությունում, հակառակորդի գործողությունների, նրա զորքերի վիճակի և գտնվելու վայրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ինչպես զորքերի շփման գծից, այնպես էլ զորամասի կամ միավորման պաշտպանության խորությունը չգերազանցող հակառակորդի թիկունք համեմատաբար ոչ մեծ հեռավորության վրա։

Հակառակորդի թիկունքի օպերատիվ հետախուզությունում ուսումնասիրվում է զորքերի շփման գծից միավորման պաշտպանության խորությամբ մինչեւ 1 000 կիլոմետր հեռավորության վրա։ Օպերատիվ հետախուզության բոլոր գործողությունները տեղի են ունենում ճակատային գծում (բացառությամբ ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության)[2]։

Օպերատիվ հետախուզության մեկ այլ հիմնական տարբերությունը տակտիկականից հանդիսանում է անօրինական գործակալների օգտագործումը։ Եթե մարտավարական հետախուզությունն իրականացվում է բացառապես զորքերի հետախուզական ստորաբաժանումների ուժերով (ինչի պատճառով մարտավարական հետախուզությունն այլ կերպ անվանում են ռազմական հետախուզություն), ապա օպերատիվ հետախուզությունում հակառակորդի թիկունք ներթափանցման շատ ավելի մեծ խորության, ինչպես նաև պետական և ռազմական կառավարման մարմիններում գաղտնի ներդրման անհրաժեշտությունը պահանջում է հատուկ ծառայությունների անօրինական գործակալների օգտագործում։ Օպերատիվ հետախուզության համար օգտագործվում է նաև հակառակորդի զինծառայողների և խաղաղ քաղաքացիների հավաքագրումը[3]։

Օպերատիվ հետախուզությունում տեղեկությունների հավաքման հիմնական մեթոդներն են[3][4]։

  • օդային լուսանկարահանում և արբանյակային լուսանկարահանում;
  • ռադիո-և ռադիոտեխնիկական հետախուզություն;
  • հակառակորդի թիկունք գաղտնի տեղափոխված հետախուզական կազմավորումների կողմից իրականացվող աշխատանք;
  • հակառակորդի ռազմական օբյեկտների և մանևրների որոնումն ու դիտարկումը;
  • հատուկ հետախուզություն՝ հակառակորդի կարևոր ռազմական և պետական օբյեկտների որոնում և դիվերսիաների իրականացում;
  • հակառակորդի խոր թիկունքում գերեվարված ռազմագերիների հարցաքննությունը;
  • գործակալական հետախուզություն, որն իրականացվում է հատուկ ծառայությունների անօրինական գործակալների կողմից;
  • հակառակորդի զորամասում և ռազմական կառավարման մարմիններում ներդրված ապօրինի գործակալների աշխատանքը;
  • հակառակորդի խորը թիկունքում անօրինական գործակալների աշխատանքը տեղի բնակչության հետ;
  • աշխատել հակառակորդի հավաքագրված զինծառայողների հետ։

Տերմինաբանություն խմբագրել

Օպերատիվ հետախուզություն խմբագրել

«Օպերատիվ հետախուզություն» տերմինը պաշտոնապես մտել է ԽՍՀՄ զինված ուժերի մեջ 40-ական թվականներից[1]։

Փաստագրական հիշատակումներն այն մասին, որ միավորումներում պետք է օպերատիվ հետախուզություն իրականացվեր, թվագրվում են Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողությունների սկսմամբ։ Օրինակ՝ 1941 թվականի հուլիսի 29-ի 12-րդ մեքենայացված կորպուսի հրամանատարի հաղորդման մեջ նշվում է, որ մարտական գործողությունների սկզբնական շրջանում միավորմանը 8-րդ բանակի շտաբից օպերատիվ հետախուզության տվյալներ չեն տրամադրվել[5]։

Հատուկ հետախուզություն խմբագրել

Հատուկ հետախուզություն, միջոցառումների համալիր է, որոնք ուղղված են հակառակորդի խոր (օպերատիվ) թիկունքում գտնվող կարևոր օբյեկտների որոնմանը և դրանցում հետախուզական-դիվերսիոն կազմավորումների ուժերի կողմից տարբեր դիվերսիաների իրականացմանը։ Դիվերսիաների անցկացումը նպատակ ունի թուլացնել հակառակորդի ռազմաճակատում գտնվող խմբավորումները, ստեղծել քաոս հակառակորդի թիկունքում, խախտել զորքերի մատակարարման և կառավարման կոմունիկացիաները, ստեղծել հակառակորդի համար ոչ բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ նրա թիկունքում։

Տարբեր աղբյուրներում հակառակորդի խորը թիկունքում ցամաքային հետախուզական կազմավորումների կողմից արտադրվող օպերատիվ հետախուզության բաղկացուցիչ մասը նշելու համար տրվում են տարբեր սահմանումներ, որոնք տվյալ պահին հոմանիշներ են։

Հակառակորդի խոր թիկունքում աշխատելու համար նախատեսված առաջին հաստիքային հետախուզական կազմավորումները ստեղծվել են 1934 թվականի հունվարի 25-ի ԲԳԿՀ-ի շտաբի պետի հրահանգով։ Այդ պատմական ժամանակաշրջանում ենթադրվում էր, որ այդ կազմավորումները պետք է զբաղվեին դիվերսիաների կազմակերպմամբ և տեղի բնակիչներից պարտիզանական ջոկատների ստեղծմամբ։ Այդ կապակցությամբ գործածության մեջ է մտել հատուկ հետախուզություն եզրույթը, որը նշանակում է հետախուզադիվերսիոն գործողությունների կազմակերպում[6]։

Օպերատիվ հետախուզության իրականացման գործառույթներն ընդհանուր առմամբ դրանց վրա այդ պատմական շրջանում չեն տարածվել։ Խորհրդային ռազմական դպրոցում 1950-ականներից հատուկ հետախուզության և այն իրականացնող կազմավորումների համար օգտագործվում էին որպես հոմանիշներ հետևյալ տերմինները՝ խորքային հետախուզություն, հատուկ նշանակության հետախուզություն և բանակային հատուկ նշանակության։ ԽՍՀՄ ՌԾՈՒ հատուկ հետախուզության կազմավորումների համար կիրառվել է ծովային հատուկ նշանակության ջոկատայինների հոմանիշը[7]։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը ԽՍՀՄ ԶՈՒ-ում հատուկ հետախուզության կազմավորումների գոյությունը պաշտոնապես հերքվել է[8], իսկ «հատուկ հետախուզություն» տերմինը խորհրդային ռազմական գրականության մեջ վերաբերում էր բացառապես կապիտալիստական տերություններին[9]։ Ընդ որում, ծառայողական գործավարությունում հատուկ հետախուզություն եզրույթն ունեցել է լայն կիրառում։ Իսկ Ռյազանի դեսանտային ուսումնարանում, որը բացի օդադեսանտային զորքերի համար սպաների պատրաստումից, նաև սպաներ էր պատրաստում հետախուզադիվերսիոն կազմավորումների համար 1968-ից մինչև 1994 թվականները, գոյություն ուներ հատուկ հետախուզության ֆակուլտետ[7][10]։

Նաև խորհրդային/ռուսական ռազմական տերմինաբանության մեջ հատուկ հետախուզության կազմավորումների նկատմամբ չի կիրառվել և չի կիրառվում «հատուկ նշանակության զորքեր» տերմինը։ Նման տերմինն օգտագործվում է բացառապես ՆԱՏՕ-ի մի շարք երկրների զինված ուժերի կազմում համանման գործառույթներ իրականացնող կազմավորումների համար[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Гречко А. А. Том 6. статья «Оперативная разведка» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание). — Москва: Военное издательство, 1978. — P. 52. — 675 p. — 105 000 экз.
  2. «Оперативная разведка». История отечественных спецслужб и правоохранительных органов. Исторический сайт Валентина Мзареулова
  3. 3,0 3,1 Россель Ч. «Разведка и контрразведка». — М.: Воениздат НКО, 1938. — 88 с.
  4. «В. Е. Шульгин и Ю. Н. Фесенко. «Тенденции развития оперативной и тактической разведки»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  5. Справка командира 12-го механизированного корпуса от 29 июля 1941 г. о недостатках в использовании корпуса и управлении им
  6. Сергей Козлов Книга 1. Исторические предпосылки создания спецназа. 1701-1941 гг. // Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны. — Москва: Русская панорама, 2013. — P. 333-351. — 448 p. — 3000 экз. — ISBN 978-5-93165-128-6
  7. 7,0 7,1 Сергей Козлов Книга 2. История создания: от рот к бригадам. 1950-1979 гг. // Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны. — Москва: Русская панорама, 2009. — 424 p. — 3 000 экз. — ISBN 978-5-93165-135-4
  8. Спецназ ГРУ возвращается. Мнения.
  9. Гречко А. А. Том 7. статья «Специальная разведка» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание). — Москва: Военное издательство, 1979. — P. 493. — 686 p. — 105 000 экз.
  10. «История факультета специальной разведки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  11. Гречко А. А. Том 2. статья «Войска специального назначения» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание). — Москва: Военное издательство, 1976. — P. 326. — 639 p. — 105 000 экз.

Գրականություն խմբագրել

  • Lehn, François. Intelligence Under Nuclear Conditions (Le Renseignement en ambiance atomique). // Military Review. — August 1963. — Vol. 43 — No. 8.
  • Russell C. E. «Разведка и контрразведка». — Москва: Воениздат НКО, 1938. — 88 p.
  • Сергей Козлов Книга 2. История создания: от рот к бригадам. 1950-1979 гг. // Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны. — Москва: Русская панорама, 2009. — 424 p. — 3000 экз. — ISBN 978-5-93165-135-4
  • Сергей Козлов Книга 1. Исторические предпосылки создания спецназа. 1701-1941 гг. // Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны. — Москва: Русская панорама, 2013. — P. 333-351. — 448 p. — 3000 экз. — ISBN 978-5-93165-128-6

Արտաքին հղումներ խմբագրել