Օշին Պայլ (թատերգություն)
թատերգություն
Օշին Պայլ, Լևոն Շանթի թատերգություններից, որ նա գրել է 1929 թ.։
Օշին Պայլ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Ձև | պիես |
Հեղինակ | Լևոն Շանթ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1929 |
Տեսարան | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Պիեսն ունի «Թատերակ կիլիկյան կյանքե ժդ դարու երրորդ տասնամյակին»։ Այս ստեղծագործության մեջ հեղինակը պատկերել է պատմական հավաստի դեպքեր[1]։
Սյուժեն
խմբագրելԴրամայում պատկերված է Կիլիկյան Հայաստանի պատմության դժվարին մի ժամանակաշրջան՝ 14-րդ դարի երեսնական թվականները։ Տերության հաճախ է ենթարկվում թշնամիների հարձակումներին, իսկ ներսից երկիրը քայքայում են լատինադավան ուժերը։ Կոռիկոսի Օշին իշխանը, որ զբաղված է Կիլիկիայի պատմությունը գրելու պատասխանատու գործով, անսալով հայրենասեր իշխանների պնդումներին, հանձն է առնում էլ ավելի մեծ պատասխանատվություն՝ դառնալ անչափահաս թագավորի խնամակալը՝ պայլը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXIX:
Գրականություն
խմբագրել- Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968։