Օշականի ճակատամարտ (336)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օշականի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 336 թվականին Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։
Թվական | 336 թվական |
---|---|
Մասն է | Հայաստան-Սասանյան Պարսկաստան |
Վայր | Օշական`Ցլու գլուխ բլուր և Օշականի բերդ, Մեծ Հայք |
Արդյունք | Հայկական զորքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սասանյան Պարսկաստան,Մազքթաց Արշակունիներ | Մեծ Հայք |
Հրամանատարներ | |
Սանեսան(Սանատրուկ) | Վաչե Մամիկոնյան |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտի նախադրյալները և ընթացքը
խմբագրելՍասանյան Պարսկաստանի դրդմամբ Կովկասյան վաչկատուն ցեղերից (հոներ, փոխեր) կազմված բանակով մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել Հայոց գահին, 335 թվականին արշավելով Հայաստան գրավում է Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը։ Մեծ Հայքի Արշակունյաց թագավոր Խոսրով Բ Կոտակը ստիպված հեռացել է Կոգովիտ գավառի Դարույնք բերդը։ Հաջորդ տարի՝ 336 թվականին Հայոց բանակը՝ սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ, հակառակորդին Օշականի մոտ գտնվող Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ պարտության են մատնել, պաշարելով մայրաքաղաք Վաղարշապատը։ Սանեսանը, թողնելով քաղաքը, քաշվել է Օշականի բերդի կողմերը, որտեղ էլ՝ քարքարոտ մի վայրում, կայացել է վճռական ճակատամարտը։ Արյունահեղ մարտում Հայոց բանակը հաղթում է և թշնամուն, որը փախչում էր, հետապնդում է մինչև Փայտակարան։ Սանեսանը ձերբակալվում է և գլխատվում հայ քաջերի կողմից։ Օշականի ճակատամարտում հայերի հաղթանակը ամրապնդում է Հայոց թագավորությունը։