Օշականի ճակատամարտ (336)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օշականի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 336 թվականին Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։

Օշականի ճակատամարտ
Հայաստան-Սասանյան Պարսկաստան
Թվական 336 թվական
Վայր Օշական`Ցլու գլուխ բլուր և Օշականի բերդ, Մեծ Հայք
Արդյունք Հայկական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Senmurv.svg Սասանյան Պարսկաստան,Մազքթաց Արշակունիներ Մեծ Հայք Մեծ Հայք
Հրամանատարներ
Senmurv.svg Սանեսան(Սանատրուկ) Մեծ Հայք
Վաչե Մամիկոնյան

Ճակատամարտի նախադրյալները և ընթացքըԽմբագրել

Սասանյան Պարսկաստանի դրդմամբ Կովկասյան վաչկատուն ցեղերից (հոներ, փոխեր) կազմված բանակով մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել Հայոց գահին, 335 թվականին արշավելով Հայաստան գրավում է Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը։ Մեծ Հայքի Արշակունյաց թագավոր Խոսրով Բ Կոտակը ստիպված հեռացել է Կոգովիտ գավառի Դարույնք բերդը։ Հաջորդ տարի՝ 336 թվականին Հայոց բանակը՝ սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ, հակառակորդին Օշականի մոտ գտնվող Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ պարտության են մատնել, պաշարելով մայրաքաղաք Վաղարշապատը։ Սանեսանը, թողնելով քաղաքը, քաշվել է Օշականի բերդի կողմերը, որտեղ էլ՝ քարքարոտ մի վայրում, կայացել է վճռական ճակատամարտը։ Արյունահեղ մարտում Հայոց բանակը հաղթում է և թշնամուն, որը փախչում էր, հետապնդում է մինչև Փայտակարան։ Սանեսանը ձերբակալվում է և գլխատվում հայ քաջերի կողմից։ Օշականի ճակատամարտում հայերի հաղթանակը ամրապնդում է Հայոց թագավորությունը։