ONUKA (ուկրաիներեն՝ «Онука», Թոռնուհի), ուկրաինական էլեկտրո-ժողովրդական երաժշտական խումբ։ Ստեղծվել է 2013 թվականին երաժիշտներ Եվգեն Ֆիլատովի և Նատալյա Ժիժչենկոյի կողմից[2][3][4]։ Խմբի մյուս անդամներն են Դարինա Սերտը (ստեղնաշարայիններ, բեք վոկալիստ), Մարիա Սորոկինան (հարվածային գործիքներ) և Եվգեն Յովենկոն (բանդուրա)։ Խմբի գործիքավորումը ներառում է էլեկտրոնային հարվածային գործիքներ, տրոմբոններ, գալարափող և ուկրաինական ազգային երաժշտական գործիքներ` բանդուրա և սոպիլկա[5]։

Օնուկա
Ժանրերփորձարարական երաժշտություն
Գործունեություն2013
Պարգևներ
Կայքonuka.ua
 ONUKA Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Օնուկա բառն ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «թոռնուհի», և խումբն այդպես է կոչվել ի պատիվ երգչուհի Նատա Ժիժչենկոյի պապի՝ ազգային երաժշտական գործիքներ ստեղծող հայտնի վարպետ Ալեքսանդր Շլյոնչիկի[6]։ Ժիժչենկոն իր երաժշտական կարիերան սկսել է «Tomato Jaws» երաժշտական խմբում, որը հիմնադրել է եղբոր հետ։ «Tomato Jaws» խումբը ակտիվ է եղել 11 տարի[7]։ Խմբի մի քանի երգերի ռեմիքսներ են արվել Ֆիլատովի «The Maneken» խմբի կողմից, և ի վրջո ստեղծվել է Օնուկան։ Գլխավոր երգիչ Նատա Ժիժչենկոն հավատում է, որ կարող է վերակենդանացնել հին ավանդույթները և դասական ժողովրդական գործիքները (ինչպիսիք են բանդուրան և սոպիլկան), որոնք անհետացել են խորհրդային ժամանակներում[8]։

2017 թվականին Օնուկան ելույթ է ունեցել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ընդմիջման ժամանակ՝ հանդես գալով NAONI ժողովրդական նվագախմբի հետ[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Օնուկայի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 15-ին և ազատ հասանելի է համացանցում[10][11]։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում[12][13][14]՝ առաջ անցնելով Օկեան Էլզի խմբից[15]։ Նրանց առաջին մինի ալբոմը, որ կոչվում է Look, թողարկվել է մայիսի 15-ին և iTunes-ում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[16]։ Օնուկան իր երկրորդ մինի ալբոմը՝ Vidlik , թողարկել է 2016 թվականի փետրվարի 8-ին։ Վերջինս ներառում էր 5 երգ` Svitanok, Vidlik, Other (Intro), Other և 19 86[17] (ուկրաիներեն և անգլերեն[18][19]): Ժիժչենկոն նշում է Չերնոբիլի աղետը և դրա ազդեցությունը Ուկրանիայի ու ալբոմի վրա[20]։ Մինի ալբոմի անվանումը՝ Vidlik, նշանակում է նոր սկիզբ կամ հետհաշվարկ[21]։

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Վերնագիր Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
UKR
Onuka
Mozaika
  • Թողարկում՝ մարտի 22, 2018
  • Լեյբլ՝ Vidlik Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD

Մինի ալբոմներ խմբագրել

Վերնագիր Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
UKR
Look
Vidlik
  • Թողարկում՝ փետրվարի 22, 2016
  • Լեյբլ՝ VIDLIK
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, CD

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
UKR
"Look" 2013 Look and Onuka
"Time" 2015
"Misto"
"City" ոչ ալբոմի սինգլ
"Vidlik" 2016 Vidlik
"19 86"
"Այլ"

(featuring NAONI Orchestra)

"Vsesvit" 2017 Mozaika
"—" նշանակում է, որ չի ընդգրկվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել։

Ճանաչում խմբագրել

Օնուկան առաջադրվել է ուկրաինական «Յունա» երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20180705224606/http://yuna.ua/winners/36-peremozhc-naconalnoyi-muzichnoyi-premyi-yuna-2015.html
  2. Petrenko, Victoria (2015 թ․ մարտի 5). «Entertainment Guide March 3 - March 17». Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. «Onuka». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Maurice, Loulou. «ONUKA». Justemagazine. Juste Magazine. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  5. «Onuka USA & Canada Tour Announce». 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  6. Demskaya, Aleksandra. «ONUKA: Ukraine's electronic miracle». EMPR. EMPR. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «PressReader.com - Connecting People Through News». www.pressreader.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Lyricism under Pressure: Naadya, Onuka, The Cancel, and KSKY». Far From Moscow. Far From Moscow. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
  9. «ONUKA & NAONI - Interval Act at Eurovision Song Contest Grand Final 2017». 2017 թ․ մայիսի 14. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  10. Новий альбом ONUKA з’явився в мережі // inspired — Сергій Пішковцій /15 жовтня 2014.
  11. ONUKA випустила дебютний альбом // open.ua — Олексій Подчашинский/15 жовтня 2014
  12. ONUKA презентувала дебютний альбом 'ONUKA' // liroom.com.ua
  13. УКРАЇНСЬКА ГРУПА ONUKA випустив свій дебютний АЛЬБОМ Արխիվացված 2014-10-23 Wayback Machine // xxl.ua
  14. АЛЬБОМ ONUKA ОЧОЛИВ УКРАЇНСЬКИЙ ЧАРТ ITUNES Արխիվացված 2018-12-22 Wayback Machine // cultprostir.com.ua — 19 жовтня 2014
  15. Дебютний альбом ONUKA віпередів «Океан Ельзи» на iTunes // zaxid.net — Дарина Цвях, 20 жовтня 2014
  16. 16,0 16,1 Romanyshyn, Yuliana (2015 թ․ ապրիլի 3). «Discover Onuka, Ukraine's electronic wonder». Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  17. «VIDLIK». RateYourMusic. RateYourMusic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  18. «Vidlik». MusicBrainz.
  19. «ONUKA записала альбом, вдохновленный Чернобыльской катастрофой». Cultprostir. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  20. «ONUKA оспівала проблему Чорнобиля в новому альбомі». TSN. TSN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  21. «Vidlik». Beatport. Beatport, LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնուկա (խումբ)» հոդվածին։