Օնորե դը Բալզակի սխալը
«Օնորե դե Բալզակի սխալը» (ռուս.՝ «Ошибка Оноре де Бальзака»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկը 1968 թվականին Կիևի Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Տիմոֆեյ Լևչուկ |
Սցենարի հեղինակ | Նաթան Ռիբակ, Ալեքսանդր Սացկի և Լեոնիդ Բիկով |
Դերակատարներ | Ռուֆինա Նիֆոնտովա, Վիկտոր Խոխրյակով, Վալերիա Զակլուննայա, Վլադիմիր Բելոկուրով և Գեորգի Գեորգիու |
Օպերատոր | Վլադիմիր Վոյտենկո |
Երաժշտություն | Գեորգի Մայբորոդա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 100 րոպե |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականի հունվարին[2]։
ՍյուժեԽմբագրել
Օնորե դե Բալզակը, որը որոշել է գիրք գրել գյուղացիների մասին, հասկանում է, որ բացարձակապես ոչինչ չգիտի ուկրաինացի ժողովրդի և իր սիրելիի՝ լեհ կալվածատիրուհի և ռուսական կայսրության հպատակ այրի կոմսուհի Էվելինա Գանսկայայի մասին, որը պատրաստվում է մեկնել Ռուսաստան։ Վիկտոր Հյուգոյի մտերիմ ընկերն ակնարկում է, որ նա սխալ է գործում՝ կապվելով այդ կնոջ հետ։
Կայսրության վերին խավը բամբասում է գրողի և Գանսկայայի հետ նրա հարաբերությունների մասին, որը երկար ժամանակ չի կարողանում ամուսնանալ Բալզակի հետ։ Ռուսական կայսրության օրենքների համաձայն՝ օտարերկրյա հպատակների հետ ամուսնանալու և տոհմային ունեցվածքն արտասահման տեղափոխելու համար թույլտվություն կարող էր տալ միայն կայսր Նիկոլայ I-ը։
Պետերբուրգում Բալզակի թիկունքում չարախոսում են և ծաղրում նրա ծագման, նրա աշխատանքների վրա... Բայց սիրահարները դրա վրա ուշադրություն չեն դարձնում, նրանց համար կարևորն այն է, որ իրենց թույլ տան ամուսնանալ, և իրենք կարողանան մեկնել Ֆրանսիա։ Միայն ունեցվածքն իր միակ դստեր փոխանցելուց հետո Էվելինան կկարողանա երկրորդ անգամ ամուսնանալ։
1848 թվականի սեպտեմբերին Բալզակը ժամանում է նրա կալվածք՝ լինելով արդեն ծերացած և շատ հիվանդ մարդ։ Գանսկայան, տեսնելով Բալզակի անօգնականությունը, և ինքն էլ հոգնած լինելով մենակությունից, որոշում է ամուսնանալ։
ԴերերումԽմբագրել
- Վիկտոր Խոխրյակով – Օնորե դե Բալզակ
- Ռուֆինա Նիֆոնտովա – Էվելինա Գանսկայա
- Յարոսլավ Գելյաս – գնդապետ Կարոլ Գանսկի
- Վլադիմիր Բելոկուրով – Զարիցկի
- Ստեպան Բիրիլո – Գոսսլեն, հրատարակիչ
- Իվան Միկոլայչուկ – Լևկո, կոմսուհի Էվելինա Գանսկայայի լաքեյը
- Ռաիսա Նեդաշկովսկայա – Աննա Մնիշեկ
- Վալենտինս Սկուլմե – Յուրի Մնիշեկ
- Գեորգի Գեորգիու – Գալպերին, բանկիր
- Վլադիմիր Գայդարով – գեներալ Բիբիկով
- Իվան Դմիտրիև – Մոսկալենկո
- Իգոր Դմիտրիև – Դավիդով
- Վալերիա Զակլուննայա – Մարինա, Լևկոյի սիրելին
- Միխայիլ Սիդորկին — Շերստինևիչ
- Խարի Լիեպինշ – Յանկովսկի, քահանա
- Ստասիս Պյատրայտիս – Յուզեֆովիչ
- Օլգերտս Շալկոնիս – Լամարթին
- Նիկոլայ Կրյուկով – Վիկտոր Հյուգո
- Սերգեյ Պոլեժաեև – Նիկոլայ I
- Եվգենյա Օպալովա – Բալզակի մայրը
- Լյալյա Բոբրովա – գնչուհի
- Իվան Կոնոնենկո-Կոզելսկի – կալվածատեր Գալագան
- Անատոլի Սիվակ – տղա պանդոկում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Օնորե դե Բալզակի սխալը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Օնորե դե Բալզակի սխալը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներԽմբագրել
- «Օնորե դև Բալզակի սխալը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում