Օննիկ Դինքջյան (արմտ. հայ.՝ Օննիկ Տինքճեան, 1929, Փարիզ), ժողովրդական և ծիսական երգերի ամերիկահայ կատարող, երաժիշտ, երգահան և քնարերգակ։

Օննիկ Դինքջյան
Ծնվել է1929
Փարիզ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ

Երաժիշտ Արա Դինքջյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Օննիկ Դինքջյանը ծնվել է Փարիզում (Ֆրանսիա) 1929 թվականին։ Մեծ եղեռնը վերապրած տիգրանակերտցի (Դիարբեքիր) իր ծնողների՝ Կարապետի և Զորայի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1946 թվականին[1]։

Դինքջյանի երաժշտական ամենավաղ փորձը եղել է հայկական եկեղեցում, որտեղ նա եղել է գեղարվեստական մենակատար։ 1952 թվականին Միացյալ Նահանգների բանակին միանալուց հետո նա դարձել է հանրաճանաչ Winged Victory Chorus-ի մենակատարը, որը զվարճացնում էր զորքերին ամբողջ Եվրոպայով մեկ՝ Կորեական պատերազմի ժամանակ։ Բանակից վերադառնալուց հետո նա բացել է քիմիական մաքրման իր սրահը, Ֆրանսիայի Լիոն քաղաքում ամուսնացել է Արաքսի Մաքսյանի (Մղսյան) հետ, որի արմատները Խարբերդից են։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Անահիտը և Արան։

Պարգևներ խմբագրել

2019 թվականի դեկտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հայկական ավանդական երաժշտության մեջ երկարամյա գործունեության համար Օննիկ Դինքջյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով[1]։

2020 թվականին Օննիկ Դինքջյանը ստացել է Ազգային ժառանգության պարգևը (անգլ.՝ National Heritage Fellowship), որը Միացյալ Նահանգների արվեստների ազգային հիմնադրամը շնորհում է ժողովրդական և ավանդական արվեստի գործիչներին։ Օննիկ Դինքջյանից բացի 25000 դոլար պարգևին են արժանացել ինը այլ ամերիկացի երգիչներ, երաժիշտներ, պարողներ, ավանդական արվեստի հետևորդներ[2]։

  Օննիկ Դինքջյանը Ամերիկայում ամենասիրված և ազդեցիկ հայ երգիչներից մէկն է։ Նրա տենորը սփոփիչ ու արտահայտիչ է, հաղորդում է թե՛ նրա հայկական ժառանգության լիարժեք ուրախությունն ու բուռն զգացմունքը և թե՛ վերջինիս ցավալի պատմության խոր վիշտը»[3]։
- Արվեստների ազգային հիմնադրամ (National Endowment for the Arts)
 

Ելույթներ խմբագրել

Օննիկ Դինքջյանը ելույթներ է ունեցել Կոնգրեսի գրադարանում, Սմիթսոնյան գավառական կյանքի փառատոնում և Քենեդի կենտրոնի «Հազարամյա բեմում»։

2013 թվականի ապրիլի 9-ին Օննիկ Դինքջյանն ու նրա որդին՝ Արա Դինքջյանը, եկել են Ստամբուլ և մասնակցել Սուրբ Խաչ Դպրեվանքի հիմնադրության 60-ամյակի առթիվ կազմակերպված համերգին, որը տեղի է ունեցել Շիշլիի Քենթ սրահում։

Սկավարակագրություն խմբագրել

  • Voice of Armenians Onnik Dinkjian - with the song "Mayrs" (text by A. Issahakian and music by Badalian)
  • The Many Sides Of Onnik 1992 a rare recording of songs in Տիգրանակերտ dialect
  • Inner Feelings of Onnik, album featuring Ne me quitte pas recorded by Onnik Dinkjian with John Berberian (oud)
  • All My Best

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՕՆՆԻԿ ՏԻՆՔՃԵԱՆ ԱՐԺԱՆԱՆԱՒ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՐԳԵՒԻՆ». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  2. Garbis, Christian (2012 թ․ նոյեմբերի 13). «ONNIK: Portrait of a Legend». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  3. Ազգային ժառանգության պարգև՝ Օննիկ Դինքջյան

Արտաքին հղումներ խմբագրել