Օնի (ճապ.՝ ), ճապոնական դիցաբանության մեջ մեծ չար, ժանիքավոր և կոտոշավոր կարմիր, կապույտ կամ սև մաշկով դևեր, որոնք ապրում են Ջիկոգույում, որը ճապոներենում դժոխքի համանունն է[1]։

Օնիներ
Ենթատեսակիոկաի
 Oni Վիքիպահեստում
Դժոխքը պաշտպանող կարմիր օնիի արձան

Օնիի եվրոպական անալոգիան չորտեն ու դևերն են։

Նրանք շատ ուժեղ են և նրանց շատ դժվար է սպանել՝ մարմնի կտրված մասերը միանգամից վերաճում են։ Մարտում օգտագործում են սեպերով երկաթե մական (կանաբո)։ Կրում են վագրի մորթուց պատրաստված գլխակապ (ֆունդոսի)։ Չնայած իրենց հիմար տեսքին, նրանք շատ խորամանկ և խելացի են, կարող են կերպարանափոխվել և նմանվել մարդու։

Սիրում են մարդկային միս։ Որոշ լեգենդներ ասում են, որ նրանք ատում են սոյան։

Ենթադրվում է, որ մարդիկ, որոնք չեն վերահսկում իրենց զայրույթը, կարող են վերածվել օնիների։ Երբեմն (շատ հազվադեպ) նրանք բարի են մարդկանց հանդեպ և նույնիսկ ծառայում են իրենց պաշտպաններին։

Տարին մեկ անգամ՝ փետրվարի 3-ին, Ճապոնիայում տեղի է ունենում օնիներին վտարելու արարողություն։

Բռնուկի խաղը Ճապոնիայում կոչվում է «օնիգոկկո» («օնիի խաղ»)։ Խաղացող բռնուկը կոչվում է օնի։

Ծագում խմբագրել

«Օնի» բառը ենթադրաբար գալիս է «օն»-ից՝ 隠 հիերոգլիֆից (օնյոմի), որը նշանակում է թաքնվել, իսկ օնիները ի սկզբանե ներկայացնում էին իրենցից անտեսանելի հոգիների՝ աղետների, հիվանդությունների և այլ աղետների աստվածների։ Այս մթին արարածները մարդկանց խաբելու համար կարող են նաև ընդունել տարբեր կերպարանքներ (նույնիսկ կարող են սպանել մարդկանց)։ Այսպիսով, չինական հիերոգլիֆը (չինարեն՝ , փինյին՝ guǐ), որը նշանակում է «ուրվական», սկսել է օգտագործվել այդ անկերպարան արարածներին նկարագրելու համար։

Անտեսանելի օնիները, ի վերջո, դարձել են մարդակերպ արարածներ և ընդունել ժամանակակից աստվածանման տեսք, որոնք նման են բուդդիզմի ասվածային կերպարների, ինչպիսիք են հնդկական ռակշասներն ու յակշաները։ Օնիները նման են նաև գակի կոչվող քաղցած հոգիներին և Ջիգոկույում (դժոխք) մեղսավորներին պատժող Էմմայի սպասավորներին։

Դիվային դարպասներ խմբագրել

Մեկ այլ աղբյուրի նկարագրությամբ՝ օնիները Չինաստանի ետ կապված են օմմյոդոյի՝ հին ճապոնական էզոտերիկական կոսմոլոգիա հայեցակարգով։ Հյուսիսաևելյան ուղղությունը կոչվում էր կիմոն( չինարեն՝ 鬼门, «դիվային դարպասներ»), և համարվում է աշխարհի ամենադժբախտ կողմը, որտեղից գալիս են չար ոգիները։ Կենդանակերպի նշանների հիմնական 12 մասերում կիմոնի լուսավոր կողմը հայտնի է եղել որպես Ուսիտորա (չինարեն՝ 丑寅) կամ «ցուլ և վագր»։ Հնարավոր է, որ օնիները իրենց մարմնի վրա կրում են այնպիսի մասեր, ինչպիսիք են ցլի կոտոշը, կատվի ժանիքը ու ճանկերը և վագրի մորթուց պատրաստված գլխակապը[2]։

Տաճարները հաճախ կառուցվել են հյուսիսարևելյան կողմում, իսկ ճապոնական տաճարները երբեմն հյուսիսարևելյան կողմում ունեին Г-աձև սիմվոլներ՝ դրանք օնիների քշելու համար էին։ Որպես օրինակ կարելի է համարել Կիոտոյի կենտրոնից հյուսիս-արևելք ընկած Էնրյակու-ձի լեռան վրա գտնվող և Էդո ամրոցի մոտ գտնվող Կանեիջի տաճարները։ Ճապոնիայի մայրաքաղաքը 8-րդ դարում Կիտոյից տեղափոխվել է հարավ-արևմուտք՝ Նագաոկա-կե (长冈京)[3]։

Ավանդական մշակույթ խմբագրել

 

Որոշ գյուղեր կատարում են օնիների վտարման ամենամյա արարորղություններ, որոնք տեղի են ունենում հիմնականում գարնան սկզբին։ Սեցուբունի տոնի ժամանակ մարդիկ իրենց տներից դուրս են նետում սոյա և գոչում «Օնի-վա սօտօ, ֆուկու-վա ուտի» (չինարեն՝ 鬼は外! 福は内! «Օնիները հեռանում են, Օրհնությունը գալիս է»)[4]։ Կապիկի արձանը նախատեսված է օնիներից պաշտպանվելու համար, քանի որ ճապոներեն կապիկ՝ «սարու», բառը համարվում է «թողնել» բառի համահնչյունը։ Բանահյուսությունը ասում է, որ դրանցից պաշտպանվելու համար օգտագործվում է սղոցի[5]։

Ավելի ուշ ժամանակներում նրանք կորցրել են իրենց բուն չարության մի մասը՝ երբեմն իրենց վրա վերցնելով պաշտպանական գործառույթներ։ Ճապոնիայում օնիների տարազներով տղամարդիկ հաճախ մասնակցում են ճապոնական շքերթներին, որպեսզի վանեն ցանկացած անհաջողություն։ Ճապոնական շենքերը երբեմն ներառում են կրիայի վրա օնիների դեմքի պատկերներ, որոնք կոչվում են օնիգավարա (ճապ.՝ 鬼瓦 )ː Ենթադրվում է որ դրանք կանխում են անհաջողությունները և քշում արևմտյան ավանդույթում հանդիպող գորգուլներին[6]։

Օնիները հանդիպում են Մոմոտարո (Դեղձե տղա) և Իսսումբոսի ճապոնական պատմություններում և Արլեն Մոսելի «The Funny Little Woman» գրքի վրա հիմնված զրույցում։

Օնիները հիշատակվում են նաև ճապոնական շատ արտահայտություններում և ասացվածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чудовища японской мифологии | Легенды | Мир фантастики и фэнтези
  2. Hastings, James Encyclopedia of Religion and Ethics. — Kessinger Publishing[en], 2003. — Т. Part 8. — С. 611. — ISBN 0-7661-3678-7
  3. Turnbull, Stephen R. The samurai and the sacred. — Osprey Publishing, 2006. — С. 35. — ISBN 1846030218
  4. Sosnoski, Daniel Introduction to Japanese culture. — Charles E. Tuttle Publishing, 1966. — С. 9. — ISBN 0-8048-2056-2
  5. How to Escape a Japanese Oni — YouTube
  6. toyozaki, yōko 「日本の衣食住」まるごと事典. — IBC PUBLISHING, 2007. — С. 21. — ISBN 4896846400

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնիներ (դևեր)» հոդվածին։