Օնիկ Բեյբության
Օնիկ Արամի Բեյբության (1924, Եղվարդ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Օնիկ Բեյբության | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Եղվարդ, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՕնիկ Բեյբությանը ծնվել է 1924 թվականին, Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում։ 1942 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետո Օնիկը զորակոչվել է զինվորական ծառայության։ Իր մարտական ծառայությունն անցկացրել է սևծովյան նավատորմում։ Սովորել է ռազմական ուսումնարանում[1]։
Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Նովոռոսիյսկի մոտ, Մալայա զեմլյայում։ Մալայա զեմլյայում նավամատույց էր կառուցվել դեսանտային նավերն ընդունելու համար։ Երբ նավամատույցին են մոտեցել 10-ից ավելի դեսանտային նավեր, նկատել են, որ ջրի ալիքները դեպի նավերն են նետում լողացող հսկա ական։ Ականի վրա կրակելը շատ վտանգավոր էր, քանի որ նավերը շատ մոտ են գտնվել։ Առանց խուճապի մատնվելու Բեյբությանն իր մարտական ընկերների հետ մակույկով զգուշորեն մոտենում են ականին և հեռացնելով պայթեցնում են։ Այնուհետև Բեյբությանը մասնակցել է Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Օդեսայի, Խերսոնի, Իզմայիլի ազատագրման հերոսական մարտերին։ Ցուցաբերած քաջության համար երիտասարդ ծովայինը պարգևատրվել է «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով[1]։
1948 թվականին Բեյբությանը զորացրվել է բանակից և սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատել է Լուսակերտի, ապա՝ Եղվարդի դպրոցներում, որպես տնօրեն։ 1972 թվականից Բեյբությանը ղեկավարել է Նաիրիի շրջանային խորհրդի գործկոմի ժողկրթության բաժինը[1]։
Պարգևներ
խմբագրել- «Խիզախության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ