Օյոնա (ֆր.՝ Oyonnax), քաղաք համայնք Ֆրանսիայի գավառ Էնում, Նանտյուա շրջան, Հյուսիսային Օյոննայի և Հարավային Օյոննայի վարչական կենտրոն։

Քաղաք
Օյոնա
ֆր.՝ Oyonnax
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գավառէն
Հիմնադրված էհունվարի 1, 1973 թ.
Մակերես36, 18 կմ²
ԲԾՄ540, 8 մ
Պաշտոնական լեզուՖրանսերեն
Բնակչություն22 884 մարդ (2009)
Խտություն633 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ01100
INSEE01283
Պաշտոնական կայքoyonnax.fr(ֆր.)
Օյոնա (Ֆրանսիա)##
Օյոնա (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Օյոնոն տեղակայված է Համաշխարհային Օվկիանոսից 540 մ բարձրության վրա, Լիոնից 85 կմ հյուսիս-արևմուտք և Ժնևից 40 կմ հարավ՝ Ժուրի լեռներում։ Արդյունաբերական քաղաք որը տարածվում է Անժ գետի հովտում։ Օյոնոյի քաղաքապետարանին է պատկանում ոչ միայն քաղաքը այլ նաև հարակից միքանի գյուղեր և տնտեսություններ։

Պատմություն խմբագրել

XI դարում հզոր արքայատոհմեր Տուարին և Վիլլարին էր պատկանում Արբանեում (գավառ Ֆրանսիայում) մի վանք։ Վանքի տարածքը Անժ գետի հովտում հետագայում դարձավ քաղաք Օյոնո։ 1402 թվականին քաղաքը անցավ Սավոյների տիրապետության տակ, սակայն 1601 թվականի Ժնևի պայմանագրի կնքումից հետեո այն անցավ Ֆրանսիայի տիրապետության տակ։

Միջնադարում քաղաքի բնակչությունը զբաղվում էր ոչ միայն գյուղատնտեսությամբ այլ նաև արհեստագործական արտադրությամբ։ Այսպես XVII դարում այստեղ հայտնվեցին առաջին արհեստավորները։ Ավելի ոշ XIX դարում ստեղծվեցին գործարաններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օյոնան դարձավ Ֆրանսիայի համար Յուրայի դիմադրության գլխավոր կենտրունը։

XX դարի 40-ական թվականներին Օյոնայում պատրաստվում էին տարբեր արհեստական կտորներ, դրա շնորհիվ քաղաքին տվել էին «Արհեստական դաշտ» անվանումը։

Տնտեսություն և արդյունաբերություն խմբագրել

 
Հյուրանոց Hôtel de ville d'Oyonnax.

Օյոնա՝ ծաղկող արդյունաբերական քաղաք։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ճյուղը պլաստմասների արդյունաբերությունն է։ Այն ընդգրկում է ապրանքի լայն տեսականի. կահույք, փաթեթավորում, ապրանքներ տան համար, խաղալիք, ակնոցներ, արհեստական ծաղիկներ, ինչպես նաև շքեղ առարկաներ։ Առավել հայտնի ընկերություններից կարելի է առանձնացնել «Gilac», «Grosfillex», «Bollé» և «Smoby» ընկերություններին։

Դրա հետ մեկ տեղ քաղաքում կա մեքենաշինական ձեռնարկություններ, շինարարական ընկերություններ, տեքստիլ արդյունաբերություն և ճշգրիտ մեխանիկա։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքն ունի ավտոմոբիլային ճանապարհների զարգացած ենթակառուցվածք։ Կա նաև երկաթուղային կայարան։

Քույր քաղաքներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյոնա» հոդվածին։