Օմնոպոն

քիմիական միացություն

Օմնոպոն (բժշկական ափիոն), ափիոնային խաշխաշի հիդրոքլորիդային ալկալիների խառնուրդ։ Պարունակում է 48-50% մորֆին և 32-35% այլ ալկալիներ, ինչպես՝ կոդեին, թեբաին, պապավերին և նարկոտին։

Հոմանիշներ. Dormopon, Opialum, Pantopon, Papaveratum, Sompon:

Օմնոպոնի լուծույթները պարունակում են 1 մլ 1% լուծույթ ( և հետևաբար 1 մլ 2% լուծույթ). 6,7 մգ (13,4 մգ) մորֆին հիդրոքլորիդ, 2,7 մգ (5,4 մգ) նարկոտին, 0,36 մգ (0,72 մգ) պապավերինի հիդրոքլորիդ, 0,72 մգ (1,44 մգ) կոդեին, 0,05 մգ (0,1 մգ) թեբաին, 2,5-3,5 рН լուծույթներ[1]։

Օգտագործման եղանակ խմբագրել

Ցուցմուները նույնն են, ինչը և մորֆինի համար։ Նշանակվում է խմելու կամ ներարկման համար։ Օմնոպոնը երբեմն ավելի լավ է ընդունվում օրգանիզմի կողմից, քանի մորֆինը։ Օմնոպոնը նշանակում են մեծահասակների համար 0,01-0,02 գ խմելու, 1 մլ 1% կամ 2% լուծույթ ներառկելու համար։ 2 տարեկանից բարձր երեխաներին նշանակում են 0,001-0,0075 գ օմնոպոն խմելու համար կախված տարիքից։

Բարձր չափաբաժիններ մեծահասակների համար (խմելու կամ ներառկելու համար)՝ միանգամյա կիրառման համար՝ 0,03 գ, ամենօրյա՝ 0,1 գ։

Հակացուցումներ խմբագրել

Օմնոպոնի կիրառման ժամանակ կարող է հիվանդագին կախվածություն առաջանալ։ Հակացուցումները նույնն են ինչը և մորֆինի համար։

Ֆիզիկական հատկանիշներ խմբագրել

Բաց դեղնավուն կամ շագանակադեղնավուն գույնի փոշի։ Լուծվում է ջրի մեջ (1:15), դժվար լուծվող է սպիրտի մեջ (1:50)։ Ջրային լուծույթը թափահարելուց խիստ փրփրում է։

Արտադրման ձև խմբագրել

Արտադրման ձև. փոշի, 1% և 2% լուծույթ մեկ ամպուլայի մեջ

Պահպանման եղանակ խմբագրել

Պահպանում. ցուցակ Ա։ Լավ փաթեթավորված տարայում, ամպուլաները պահել լույսից պաշտպանված վայրում։ Հետևելով թմրանյութերի պահպանման կանոններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Edited by Sean C. Sweetman, ed. (2004 թ․ նոյեմբերի 30). Martindale: The complete drug reference (34th ed.). London: Pharmaceutical Press. ISBN 0-85369-550-4. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)

Գրականություն խմբագրել