Օմիդյարի ցանց
Օմիդյարի ցանց (անգլ.՝ Omidyar Network), ամերիկյան մասնավոր ոչ առևտրային[1] վենչուրային ներդրումային հիմնադրամ[2], որը մասնագիտացած է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացման ցանկացած փուլում գտնվող կազմակերպության մեջ ներդրում կատարելու գործում[3][4][5]։
Օմիդյարի ցանց | |
---|---|
Տեսակ | Ներդրումային ընկերություն, 501(c)(3) organization? և Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | ⏻N |
Հիմնադրված | 2004 |
Գլխադասային գրասենյակ | Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հիմնադիր | Պիեռ Օմիդյար և Pam Omidyar? |
Կայք | omidyar.com(անգլ.) |
Կազմակերպություն
խմբագրելՕմիդյարի ցանցը հիմնվել է 2004 թվականին, Իբէյի հիմնադիր Պիեռ Օմիդյարի և նրա կնոջ` Փէմի (անգլ.՝ Pam Omidyar) կողմից[3]։
Կազմակերպության հիմադիրները 2015 թվականի դրությամբ որոշել են կազմակերպության ռազմավարությունն ու ղեկավարել այն[3]։
Գլխամասը գտնվում է Ռեդվուդ Սիթիում (Կալիֆորնիա, ԱՄՆ), հավելյալ գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Յոհաննեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Մումբայում (Հնդկաստան) և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)[3]։
Գործունեություն
խմբագրելՕմիդյարի ցանցը առաջատար սոցիալական ներդրողներից մեկն է։
Ընկերությունը ներդրում է կատարում և աջակցում է ընկերությունների ամբողջ աշխարհում` շեշտը դնելով Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Հարավարևելյան Ասիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Սահարայից հարավ Աֆրիկայի վրա[3]։
Ցանցը ներդրումներ է կատարում բազմազան ոլորտներում` սպառողական համացանց, սննդի տեղական արտադրություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, բժշկական սարքավորումներ, առողջապահություն, թափոնների կրճատում և վերամշակում, կրթություն, մոբայլ տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրության զարգացում, կառավարության թափանցիկ գործունեության ապահովում, սեփականատիրական իրավունքների պահպանություն և ֆինանսական սեկտոր[3]։
Ընկերությունում հատուկ ուշադրություն է դարձվում միկրոֆինանսավորման համար պայմաններին, որը գրավել է Պիեռ Օմիդյարին` Grameen Bank-ի հիմնադիր Յունուս Մուհամմեդի հետ բանավեճերից հետո[4]։
Օրինակ, նա իր ալմա մատեր Թաֆթս համալսարանին նվիրաբերել է հարյուր միլիոն ամերիկյան դոլար` ստեղծելու համար մի հիմնադրամ, որն զբաղվում է միկրոֆինանսական հաստատությունների աջակցությամբ[4]։
Ֆոնդը նախընտրում է ներդնել 1-10 միլիոն ամերիկյան դոլար կոմերցիոն ընկերություններում և 0.5-5 միլիոն ամերիկյան դոլար` ոչ կոմերցիոն ընկերություններում և նախագծերում[3]։
Օմիդյարի ցանցը Global Impact Investing Network-ի մաս է և դրա խոշորագույն հովանավորներից մեկը[6]։
Գործունեության ցուցիչներ
խմբագրելԸստ 2009 թվականի տվյալների` Օմիդյարի ցանցն ուներ ավելի քան 271 միլիոն ամերիկյան դոլարի սեփականություն, ներդրել էր ավելի քան 20 միլիոն դոլար[7]։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում ցանցի ներդրումների ծավալը նկատելիորեն աճել է։
2010 թվականին այդ թիվը եղել է 350 միլիոն ամերիկյան դոլար, իսկ 2014 թվականին՝ արդեն 700 միլիոն ամերիկյան դոլար[5]։
Օմիդյարի ցանցն աջակցել է Comat Technologies, D.light, Social Finance (ԱՄՆ), Endeavor Global ընկերություններին, Բնապահպանական անվտանգության հիմնադրամին և այլ կազմակերպությունների, դրանց հիմնադիրներին և ղեկավարներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 501(c)(3).
- ↑ Նախընտրում են իրենց կոչել ներդրումային ընկերություն (անգլ.՝ investment firm):
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Company Overview of Omidyar Network» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Фридрих Фурман Как работает филантропия в США. Идеи и практика, ресурсы и организация. — М, 2015. — 430 с. — ISBN 978-5-4474-0628-8
- ↑ 5,0 5,1 «Omidyar Network: Grants for Global Development» (անգլերեն). Inside Philanthropy. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Astrid Zweynert (2012 թ․ հոկտեմբերի 3). «Global Impact Investing Network gets $6.5 million boost» (անգլերեն). Thomson Reuters Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013 թ․ հունիսի 13). «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (PDF) (անգլերեն). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք` omidyar.com.
- Twitter: OmidyarNetwork.
- Հարցազրույց`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմիդյարի ցանց» հոդվածին։ |