Հողանդ

գյուղ
(Վերահղված է Օղանդից)

Հողանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։

Գյուղ
Հողանդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍպարկերտի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն101 մարդ (1850)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունհողանդեցի
Ժամային գոտիUTC+3

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1850-ական թվականներին ունեցել է 14 տուն՝ 101 հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Հողանդն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433

Աղբյուրներ խմբագրել