Օկտոպամին

քիմիական միացություն

Օկտոպամին, ներծին (էնդոգեն) կենսածին (բիոգեն) ամին, որը ներգրավված է ադրեներգիկ և դոպամիներգիկ համակարգերի գործունեությունում։

Օկտոպամին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₈H₁₁NO₂
Մոլային զանգված2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար104-14-3
PubChem4581
EINECS համար203-179-5
SMILESC1=CC(=CC=C1C(CN)O)O
ЕС203-179-5
ChEBI4420
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Օկտոպամին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար104-14-3
PubChem CID4581
DrugBank13251
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.002.890 Խմբագրել Վիքիդատայում

Դերը անողնաշարավորների օրգանիզմներում խմբագրել

Օկտոպամինը 1984 թ.-ին հայտնաբերել է իտալացի գիտնական Վիտորիո Էրսպոմերը (Vittorio Erspamer) ութոտնուկի թքագեղձերում։ Բացահայտվել է, որ անողնաշարավորների մոտ այն նեյրոհաղորդիչի, ներյոհորմոնի և ներյոմոդուլյատորի ֆունկցիաներ է կատարում։ Այն լայնորեն օգտագործվում է բոլոր միջատների, խեցեմորթների և սարդերի մոտ էներգատար գործողություններում (energy-demanding behaviors), որոնցից են թռչելը, ցատկելը, ձվադրելը և այլն։

Առավել լավ հասկացված է օկտոպամինի դերը մորեխի ցատկելու իրականացման դեպքում, որտեղ ամինը զբաղվում է մկանային ակտիվության կարգավորմամբ և այդպիսով բարձրացնում մկանների փոխհամագործակցության արդյունավետությունը։

Մեղրամեղվի և մրգի ճանճի մոտ այն կարևոր դեր է խաղում ուսուցանման և հիշողության բնագավառներում։ Լուսատտիկի մոտ օկտոպամինի ազատումը հանգեցնում է լույսի արտադրության։

Խավարասերի զմրուխտյա կրետները իրենց ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն են ներարկում ամերիկյան խավարասերի գլխային նյարդահանգույցի (ուղեղային գանգլիայի) մեջ։ Թույնը արգելափակում է նրա օկտոպամինային ռեցեպտորները (ընկալիչները), և խավարասերը այդպիսով դադարում է փախչել կամ ընդհանրապես ակտիվ շարժ ցուցաբերել։ Նա դառնում է հնազանդ, և կրետը՝ նրա բեղիկից շնաթոկի պես քաշելով, տանում է նրան է իր բունը և այնտեղ թողնելով ձվադրում նրա փորի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Թեմատիկ գրականություն խմբագրել

  • P.D. Evans, "Octopamine", in Comprehensive Insect Physiology, 11, 499, Oxford University Press 1985.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտոպամին» հոդվածին։