Օկտավ Բենչիլե
Օկտավ Բենչիլեն (փետրվարի 4, 1872[1][2] կամ հունվարի 27, 1872[3], Բոտոշանի, Ռումինիա - ապրիլի 3, 1944[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ, արվեստագետ-ռեալիստ ռումինական մշակույթում, 20-րդ դարի առաջին եռամսյակում ժողովրդավարական ուղղության ներկայացուցիչ։
Օկտավ Բենչիլե ռումիներեն՝ Octav Вăncilă | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ռումիներեն՝ Octav Băncilă |
Ծնվել է | փետրվարի 4, 1872[1][2] կամ հունվարի 27, 1872[3] |
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա |
Վախճանվել է | ապրիլի 3, 1944[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | George Enescu University of Arts of Iași? և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և ակտիվիստ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Gheorghe Panaiteanu Bardasare? և Constantin Daniel Stahi? |
Աշակերտներ | Aurel Băeșu?, Կորնելիու Բաբա և Petre Hârtopeanu? |
Ներշնչվել է | Ֆրանց ֆոն Լենբախ, Heinrich von Zügel?, Leopold Graf von Kalckreuth?, Fritz Mackensen? և Ֆրից ֆոն Ուդե |
Կուսակցություն | Peasants' Party? |
ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1872 թվականի հունվարի 27-ին, Բոտոշանի մոտակայքի Կորն գյուղում[4], մահացել՝ 1944 թվականի ապրիլի 3-ին, Բուխարեստում, Ավստո-Հունգարիա: 4 տարեկանում որբանալուց հետո, դաստիարակվել է մեծ քրոջ ընտանիքում Յասայում, քույրը նրա մոտ զարգացրեց տաղանդը և կիրքը դեպի արվեստը։ Հիմնական կրթությունից հետո 1887-1893 թվականներին սովորել է Յասայի Գեղարվեստի դպրոցում (այժմ՝ Ջորջ Էնեսկուի արվեստի համալսարան)։
Ստանալով կրթաթոշակ՝ կրթությունը արտերկրում շարունակելու համար[5], 1894-1898 ապրել է Իտալիայում Ֆրանսիայում և Գերմանիայում, սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ուսուցիչը եղել է Նիկոլաուս Գիզիսը և Ա․ Աժբե դպրոցում։
Վերադառնալով՝ փորձել է բացել իր ստուդիան Յասսիի կենտրոնում, բայց ֆինանսական դժվարությունները ստիպել են ընտրել ծայրամասը։ Բենչելին սկսեց նկարել, հիմնական թեմաները դրանք՝ աղքատների կյանքը, գործարանների աշխատողները, աղքատ հրեա առևտրականները, արհեստավորները , զորակոչային զինվորները և քոչվոր գնչուներն էին[6]։
1901 թվականի վերջում դասավանդել է վայելչագրություն և գեղագիտութուն քաղաքի հիմնական դպրոցներում։ 1905 թ Ռուսական հեղափոխության ազդեցության տակ դարձավ սոցիալիստական ակտիվիստ, Ռումինիայի հայտնի առաջնորդ-մտավորական և տարբերվող գաղափարների կողմնակից, այդ թվում էր նաև Գալա Գալանտիոնը։ Բենչիլեն կոմունիտական գաղափարների կողմնակից էր, բայց Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ երբեք չի եղել։
1907 թվականին Ռումինիայի գյուղացիական ապստամբությունից հետո սկսեց ճանապարհորդել երկրով, փորձելով հավաքել փաստեր պետության ռեպրեսիայի և բռնության վերաբերյալ։ Ճանապարհորդությունների արդյունքը ՝ գեղանկարչական շարք էր՝ նվիրված գյուղացիական ընդվզմանը, 12 նկար («Մինչ ընդվզումը», «Հուսահատություն», «1907», «Եղբայրական գերեզման», և այլն)։ Նրա նկարները 1907 թվականի գյուղացիական ապստամբության թեմայով համակված էին բուռն սոցիալական ակցիայով։
Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից հետո, սկսեց մասնակցել պացիֆիստական շարժմանը։
1916 թվականին նա նշանակվեց պրոֆեսոր Յասսայի գեղարվեստի դպրոցում (պաշտոն, որը նա պահպանեց մինչև թոշակի անցնելը՝ 1937 թվականը)։ 1919 թվականին եղել է Աշխատողներ կուսակցության հիմնադիրներից մեկը, որը շուտով միացավ Ռումինիայի Գյուղացիական կուսակցությանը։
Իր արվեստում Բենչիլեն արտացոլել է գյուղացիների և քաղաքային պրոլետարների կյանքը, նրանց ազատագրական պայքարը։ «Հայրենիքի կարոտը» (1891 թ.), «Արտագաղթողները» (1904 թ.), «Աշխատողը հանգստանում է» (1905 թ.), «Գործադուլավորները» (1914 թ.), «Խաղաղություն» (1916 թ.), «Աշխատողը» (1927 թ.):
Բենչիլեն ներկայացրել է նաև դիմանկարերի շարք («Ծեր դերձակը՝» 1908 թվական, «Աշխատողը՝» 1911 թվական, երկուսն էլ գտնվում են Ռումինիայի արվեստի թանգարանում, Բուխարեստում):
Հաջորդող աշխատանքներում Բենչիլեն կորցրեց սոցիալական սրությունը, ավելի մեծ ուշադրություն նկարիչը դարձրեց բնապատկերների, լանդշաֆտների, ժանրային պատկերների ստեղծմանը։
ՊատկերասրահԽմբագրել
1907 թվական, հատված Գյուղացիական ապստամբությանը նվիրված նկարից
Խնջույքի ավարտ , 1898 թվական
Շահավետ գործարք, 1899 թվական
Ծեր դերձակը, 1908 թվական
Հաշվարկներում սխալ, 1909 թվական
Նկարչի երեխաները, 1914 թվական
ՀիշողությունԽմբագրել
- Օկտավ Բենչիլեի անունն այժմ կրում են Ռումինիայի շատ քաղաքների փողոցներ (Բուխարեստ, Բոտաշանի, Գալաց, Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Սուչավա, Տիմիշոարա, Չերնովոդե, Յասսի):
- Նկարչի անունով է կոչվել Յասսի արվեստի ազգային քոլեջը (Colegiul Național de Artă «Octav Băncilă»), և մի քանի դպրոցներ։
- Յասսայում 1930 թվականին իր կենդանության օրոք տեղադրվեց Բենչիլեյի կիսանդրին։
- 1972 թվականին Ռումինիայի փոստային բաժանմունքը հրատարակեց Բենչիլեյի արվեստին նվիրված նամականիշ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://artsandculture.google.com/entity/wd/m0fjg5w
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 中国大百科全书(չին.) — 1 — 中国大百科全书出版社, 1993. — ISBN 978-7-5000-7958-3
- ↑ Anton Coman... pag. 11
- ↑ Anton Coman... pag. 19
- ↑ Anton Coman... pag. 23
ԳրականությունԽմբագրել
- Украинская советская энциклопедия: [в 12 т.] / Гл. ред. М. П. Бажан; редкол .: О. К. Антонов и др. — 2-е изд. — К . 1974—1985.