Օկտավիան Գոգա
Օկտավիան Գոգա (ռումիներեն՝ Octavian Goga, ապրիլի 1, 1881[1][2], Ռեշինարի, Սիբիու, Ռումինիա - մայիսի 7, 1938[3][1][2], Ciucea, Կլուժ, Ռումինիա[3]), ռումինացի պոետ, դրամատուրգ, ակադեմիկոս, աջ ծայրահեղական քաղաքական գործիչ։ 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը եղել է Ռումինիայի վարչապետ։ Ռումինական ակադեմիայի անդամ։
Օկտավիան Գոգա | |
Կուսակցություն՝ | Ռումինիայի ազգային կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ և գրող |
Դավանանք | աթեիզմ և ուղղափառություն |
Ծննդյան օր | ապրիլի 1, 1881[1][2] |
Ծննդավայր | Ռեշինարի, Սիբիու, Ռումինիա |
Վախճանի օր | մայիսի 7, 1938[3][1][2] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ciucea, Կլուժ, Ռումինիա[3] |
Թաղված | Ciucea |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ամուսին | Veturia Goga? |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելՕկտավիան Գոգան ծնվել է Տրանսիլվանիայի Սիբիու քաղաքի Ռեշինարի գյուղում։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ Եղել է ռումինական ազգայնական շարժման ակտիվ ներկայացուցիչ Տրանսիլվանիայում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, ձերբակալվել է հունգարական իշխանությունների կողմից։ Մի քանի անգամ, մինչև Ռումինիայի և Տրանսիլվանիայի միավորումը, թաքնվել է Ռումինիայում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի գրական և քաղաքական կյանքում։ 1920 և 1926 թվականներին զբաղեցրել է Արվեստների և ներքին գործերի նախարարի պաշտոնները՝ գեներալ Ալեքսանդր Ավրեսկու կառավարությունում։ 1935 թվականին գլխավորել է պրոֆաշիստական Ազգային-քրիստոնեական կուսակցությունը։ 1930-ական թվականներին մասնակցել է ռումինական մի քանի բանկերի և մոնոպոլիաների կառավարմանը, որոնց միջոցով էլ կապ է հաստատել արտասահմանյան կապիտալի հետ։ 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը։ Գոգայի կառավարությունը, որի կազմի մեջ մտել է նաև Ալեքսանդր Կուզան, վարել է ազգայնական պրոֆաշիստական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության մեջ ուղղված լինելով դեպի հիտլերյան Գերմանիա։ Ընդունել է մի քանի հակասեմական օրենքներ, որոնցով հրեաները զրկվում էին ռումինական քաղաքացիությունից։
Իշխանությունից հեռացվելուց հետո՝ Օկտավիան Գոգան հաստատվել է Տրանսիլվանիայի իր կալվածքներում, որտեղ էլ 1938 թվականի մայիսի 7-ին մահացել է գլխուղեղի արյան զեղումից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Гога Октавиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Ovidiu Papadima, Octavian Goga, ed. a II-a, Bucureşti, Fundaţia Regală pentru Literatură şi Artă, 1944
- Ion Dodu Bălan, Octavian Goga (monografie), Bucureşti, Editura Minerva, 1971
- Mircea Popa, Octavian Goga între colectivitate şi solitudine, Cluj, Editura Dacia, 1981
- Ilie Guţan, Octavian Goga — răsfrângeri în evantai, Sibiu, Editura Imago, 2002
- Gheorghe I. Bodea, Octavian Goga — o viaţă, un destin, Cluj, Editura Limes, 2004
- Contribuţii la o bibliografie Octavian Goga (1965—2004), Cluj, Casa Cărţii de Ştiinţă, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավիան Գոգա» հոդվածին։ |