Օկտայ Սադիգզադե
Օկտայ Սեյիդ Հուսեյն օկլի Սադիգզադե (ադրբ.՝ Oqtay Seyid Hüseyn oğlu Sadıqzadə, փետրվարի 21, 1921, Խըզի, Ղուբայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ - դեկտեմբերի 20, 2014, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (1992), ԱՀ պետական մրցանակի դափնեկիր (2014)[1]։
Օկտայ Սադիգզադե ադրբ.՝ Oqtay Sadıqzadə | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1921 |
Ծննդավայր | Խըզի, Ղուբայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 2014 (93 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և գրաֆիկա |
Պարգևներ | |
Հայր | Seyid Huseyn? |
Մայր | Ümmügülsüm Sadigzade? |
Ամուսին | Էլմիրա Շախթախտինսկայա |
Զավակներ | Ալտայ Սադիխզադե |
Կենսագրություն Խմբագրել
Օկտայ Սադիգզադեն ծնվել է 1921 թվականի փետրվարի 21-ին Ադրբեջանի Խիզի շրջանում։ Սովորել է Բաքվի գեղարվեստի քոլեջում 1935-1939 թվականներին։ 1941 թվականին նրա ընտանիքն աքսորվել է։ 1946 թվականին Բաքու վերադառնալուց հետո նա սկսել է զբաղվել գրքերի գրաֆիկայով։ Ուսումը շարունակելու համար ընդունվել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտ և ավարտել 1956 թվականին ինստիտուտի գրաֆիկայի ֆակուլտետ։
Ինստիտուտն ավարտելուց հետո նա իր կարիերան սկսել է Բաքվի «Ազերնեշր» հրատարակչությունում որպես գեղարվեստական խմբագիր։ Նկարչի աշխատանքներին հատուկ տեղ է հատկացվել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի, Ադրբեջանի ազգային պատմության թանգարանի, Ուզեիր Հաջիբեկովի, Հուսեյն Ջավիդի, Սամեդ Վուրղունի և Բյուլ-բյուլի տուն-թանգարանների ձևավորման մեջ։
Նկարչի աշխատանքները ցուցադրվում են Ադրբեջանի պետական արվեստի թանգարանում, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահում։ Օկտայ Սադիգզադեի նկարները պահվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Իսրայելի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
2014 թվականին նա կերպարվեստի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար արժանացել է ԱՀ պետական մրցանակի։
Օկտայ Սադիգզադեն մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ՝ 93 տարեկան հասակում, Բաքվում[2]։