Օկինի-սանի երեք տարիքները

Օկինի-սանի երեք տարիները, Վալենտին Պիկուլի վեպը՝ գրված 1980 թվականին[1]։ Վեպի կենտրոնական թեման Վլադիմիր Կոկովցևի ճակատագիրն է, միչմանից մինչև ռուսական նավատորմի ծովակալ նրա անցած ուղին։ Հեղինակն իր հերոսին մի շարք պատմական իրադարձությունների բովի միջով է անցկացնում՝  Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Փետրվարյան եւ Հոկտեմբերյան հեղափոխություններ, ի ցույց է դնում տվյալ ժամանակաշրջանի բարդ քաղաքական իրադրությունը Հեռավոր Արևելքում, ուր բախվել էին Ռուսաստանի, Անգլիայի, Ճապոնիայի շահերը։ 

Օկինի-սանի երեք տարիքները
ՀեղինակՎալենտին Պիկուլ

Բովանդակություն խմբագրել

  1. Տարիք առաջին՝ «Ինոսայի հեռավոր լույսերը»
  2. Տարիք երկրորդ՝ «Արգոնավորդների գնդակահարությունը»
  3. Տարիք երրորդ՝ «Vae victis»

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ըստ Պիկուլի՝ վեպի գլխավոր հերոսը՝ Վլադիմիր Կոկվցևը «առաջին ռուս աֆրիկագետ»[2] Մատվեյ Գրիգորիի Կոկովցևի, ով Եկատերինա երկրորդի օրոք ռազմածովային ոլորտում էր ծառայում, «ծոռն» է։

«Կոկովցևները դեռ Եկատերինա Մեծի ժամանակներից ծառայում էին նավատորմում. իմ նախապապ Մատվեյը Չեսմենի ճակատամարտի մասնակից էր, հետո սկսեց հետաքրքվել Աֆրիկայի ուսումնասիրությամբ՝ իրենից հետո թողնելով հետազոտական աշխատություններ։ Գիտական աշխարհում նրան համարում են առաջին ռուս աֆրիկագետը։»

«Օկինի-սանի երեք տարիները»


  • Օկինի-սանի նախատիպը իրական գեյշա էր, ում լուսանկարը Պիկուլը տեսել էր մի ֆոտոալբոմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.e-reading.club/chapter.php/44777/4/Pikul%27_-_Tri_vozrasta_Okini-san.html
  2. Косвен М. О. Первый русский африканист М. Г. Коковцев. // Советское востоковедение, 1956. — № 2.