Օխտը եղցի (Ասկերանի շրջան)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օխտը եղցի (այլ կիրառումներ)

Օխտը եղցի, վանք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պտրեցիք (Բադարա) գյուղի տարածքում, դրա մոտի անտառախիտ բլրի վրա[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Հուշարձանախումբը բաղկացած է 7 եկեղեցիներից, որոնցից 4-ը մի ամբողջական շինություն է, իսկ 3-ը տեղադրված են շուրջը։ Շենքերը կիսավեր են, փլված պատերով ու տանիքով։ Շուրջը կան բազմաթիվ խաչքարեր, որոնց վրայի հայերեն արձանագրությունները եղծված են։ Խաչքարերից մեկը 1158 թվականին է վերաբերվում և կանգնեցված է Սմբատի որդի Սոյեմի հիշատակին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 424, էջեր 424 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։