Օխու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Փերի գետի ձախ կողմի վտակ Թափնիի վերին հոսանքի ձախ կողմում, Բալու քաղաքից 36 կմ հյուսիս-արևելք։ Մտնում էր Ծխուի գյուղախմբի մեջ։

Գյուղ
Օխու
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԵզ, Եղ, Օխի, Օխո, Օղու
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն786 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0424
Փոստային ինդեքսներ23600
Պաշտոնական կայքkarakocan.bel.tr
Օխու (Թուրքիա)##
Օխու (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրից հյուսիս-արևմուտք սկսվում են անտառներ։

Պատմություն խմբագրել

XVII դարից մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը այստեղ պահվել է ձեռագիր ավետարան, որը օխուեցի Մանուկ Մարգարյանը 1986 թվականին հանձնել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանին։ 1699 թվականին Օխուում օրինակված և նկարազարդված Մաշտոցը պահվում է Վիեննայի Մխիթարյան Միաբանության մատենադարանում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 45 տուն` 586 հայ և 32 տուն` 200 քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Օխուն ուներ 1213 թվականին կառուցված Ս. Կիրակոս անունով եկեղեցի։ Գյուղի բարձունքին կար 2 եկեղեցու ավերակներ, որոնցից մինի անունը Ս. Սարգիս էր։ Ուներ շքեղ գերեզմանոց։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 467

Աղբյուրներ խմբագրել