Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան

Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան (ռուս.՝ Олонецкое епархиальное женское училище), ուսումնական հաստատություն Ռուսաստանի Օլոնեցի նահանգում, որը գործել է 1858-1918 թվականներին։ 1874 թվականից գտնվել է Պետրոզավոդսկ քաղաքում (Կարելիա)[1]։

Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1858
Լուծարված է1918
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՊետրոզավոդսկ
Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարանի շրջանավարտները։ 1910-ական թվականներ։ Կենտրոնում եպիսկոպոս Նիկանորն է (Նադեժդին), նրանից ձախ` ավագ երեց Նիկոլայ Չուկովը։
Պիմենովների շենքը. այժմ այստեղ տեղակայված է բժշկական հաստատություն
(Պետրոզավոդսկ, Լունաչարսկու փողոց, 2)

Պատմություն խմբագրել

Ուսումնարանը, որը նախատեսված էր հոգևորականների դուստրերի սովորելու համար, բացվել է 1858 թվականին, Կարգոպոլի Վերափոխման վանքին կից` Օլոնեցի և Պետրոզավոդսկի արքեպիսկոպոս Արկադիի նախաձեռնությամբ, որպես «օրիորդների և որբերի հոգևոր ուսումնարան»։

1870 թվականին այն ստացել է թեմական օրիորդաց ուսումնարանի կարգավիճակ, 1874 թվականի սկզբին, հոգևորականության համագումարի որոշմամբ, տեղափոխվել է Պետրոզավոդսկ` հովվապետական տան շենք։

1902 թվականին ուսումնարանը տեղափոխվել է առևտրական Պիմենովների ընտանիքից գնված քարե շենք, որը պահպանվել է Լունաչարսկու փողոց, թիվ 2 տուն հասցեով։ Ուսումնարանին կից գործում էր Ընծայման տնային եկեղեցին։

Սկզբում դպրոցում գործել է ուսուցման եռամյա դասընթաց, իսկ 1902 թվականից` վեցամյա դասընթաց, ինչը շրջանավարտներին հնարավորություն էր տալիս գյուղական և եկեղեցական-ծխական դպրոցներում աշխատելու որպես ուսուցչուհի։

Բացի հանրակրթական առարկաներից ուսումնարանում դասավանդվում էին սրբանկարչության հիմունքներ, երգ, ձեռագործություն և տնավարություն։

1870-ական թվականներին ուսումնարանում սովորում էին մոտ 60 աշակերտուհիներ, 20-րդ դարի սկզբին` մոտ 200։

1918 թվականին ուսումնարանը փակվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. — 464 с. : ил.,карт. — стр. 318—319 ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)

Գրականություն խմբագրել

  • Олонецкие губернские ведомости. — 1874, 18 сентября
  • Баданов В. Г. Олонецкое женское епархиальное училище. — Петрозаводск, 1994

Արտաքին հղումներ խմբագրել