Օլիվիա Գեյլ Օ'Բրայեն (անգլ.՝ Olivia Gail O'Brien; նոյեմբերի 26, 1999(1999-11-26), Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է դարձել 2016 թվականին Gnash-ի հետ «I Hate U, I Love U» երգում համագործակցելուց հետո։ Երգը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 10-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և առաջինը՝ Ավստրալիայում, ինչի արդյունքում Օլիվիան պայմանագիր է կնքել Island Records-ի հետ։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Was It Even Real?»-ը թողարկվել է 2019 թվականի ապրիլին։

Օլիվիա Օ'Բրայեն
Ի ծնե անունանգլ.՝ Olivia Gail O'Brien
Ծնվել էնոյեմբերի 26, 1999(1999-11-26) (24 տարեկան)
Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերդենս փոփ
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
ԿրթությունJustin-Siena High School?
Կայքoliviaobrienmusic.com
oliviaobrienmusic.com
 Olivia O'Brien Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Օլիվիա Գեյլ Օ'Բրայենը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 26-ին Կալիֆոռնիա նահանգի Թաուզանդ Օքս քաղաքում[1]։ Նա սկսել է երգել 7 տարեկանում և ինքնուրույն սովորել է կիթառ և դաշնամուր նվագել[1]։ Նա հաճախել է Կալիֆոռնիայի Նափա քաղաքի Justin-Siena ավագ դպրոցը[2]։

Կարիերա խմբագրել

2015-2016․ Ճեղքում և առաջին սինգլներ խմբագրել

Օ'Բրայենի վրա ուշադրություն է դարձրել Gnash-ն այն բանից հետո, երբ նա տեղադրել է նրա որոշ երգերի իր քավեր տարբերակները SoundCloud-ում։ Gnash-ը կապ է հաստատել Օլիվիայի հետ, հետաքրքրվելով նրա նյութերով, և խնդրել է նրան ուղարկել իր բնօրինակ երգերից մեկը։ Օ'Բրայենը ուղարկել է ձայնային հաղորդագրություն իր երգով՝ «I Hate U, Love U»-ով, և Gnash-ը հրավիրել է նրան ձայնագրել այդ երգը Լոս Անջելեսում[2]։ «I Hate U, Love U»-ն թողարկվել է 2016 թվականի մարտին, և ընդգրկվել է Gnash-ի «Us» մինի ալբոմում[3]։ Սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 10-րդ հորիզոնականը և Ավստրալիայի չարթի առաջին հորիզոնականը[4]։ Դրանից հետո Օ'Բրայենը պայմանագիր է կնքել Island Records լեյբլի հետ և թողարկել իր դեբյուտային սոլո սինգլը՝ «Trust Issues»-ը 2016 թվականի օգոստոսին, որի պրեմիերան տեղի է ունեցել Complex ասմագրի միջոցով[5][6]։

2017-2019․ «It's Not That Deep» և «Was It Even Real?» խմբագրել

 
Օլիվիա Օ'Բրայենի ելույթը 2018 թվականին Լոս Անջելեսում։

2017 թվականի փետրվարին Օ'Բրայենը թողարկել է «Empty» երգը որպես իր դեբյուտային մինի ալբոմի առաջնային սինգլ[7]։ 2017 թվականի մարտին Օ'Բրայենը առաջադրվել է iHeartRadio Music Award մրցանակին «Լավագույն սոլո ճեղքում» անվանակարգում, սակայն պարտվել է Զեյն Մալիկին[8]։ Մինի ալբոմի երկրորդ սինգլը՝ «RIP»-ը, թողարկվել է հուլիսին՝ նվագակվող տեսահոլովակի հետ միասին[9][10]։ Երրորդ սինգլը՝ «No Love»-ը հետևել է նոյեմբերին, որի հետ մինի ալբոմը՝ «It's Not That Deep»-ը թողարկվել է ամբողջությամբ[11][12][13]։

2018 թվականի օգոստոսին թողարկվել է «UDK» երգը[14] որպես Օլիվիա Օ'Բրայենի առաջին ստուդիական ալբոմի առաջնային սինգլ[15][16]։ 2019 թվականի մարտին Օ'Բրայենը հայտարարել է իր դեբյուտային ստուդիական ալբոմի՝ «Was It Even Real?»-ի մասին, որի թողարկումը պլանավորվել է 2019 թվականի ապրիլի 26-ին։ Շուտով նա թողարկել է «Just Friends» երգը որպես գովազդային սինգլ, և «Just a Boy»-ը՝ որպես եզրափակիչ սինգլ մինչև ալբոմի թողարկումը[17][18]։ 2019 թվականի մայիսին Օ'Բրայենը համագործակցել է նորվեգական Seeb խմբի հետ[19] «Fade Out» երգում։ Սինգլը թողարկվել է տեսահոլովակի հետ միասին[20]։

2019-այժմ․ Միկրոմիքսթեյփեր խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 15-ին Օ'Բրայենը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «It Was a Sad Fucking Summer»-ը[21][22]։ Ըստ Օլիվիայի, մինի ալբոմը ձևավորել է միկրոմիքսթեյփերի նախագծի մի մասը[21]։ Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է շրջագայության մասին, որի անվանումը It Was a Sad F**cking Tour էր։ Այն տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարից մինչև մարտ ընկած ժամանակահատված[23][24]։ 2020 թվականի ապրիլին Օ'Բրայենը պետք է ելույթ ունենար Կոաչելլա փառատոնին, որը հետաձգվել է 2019-2020 կորոնավիրուսի համավարակի պատճառով[25]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասնություններ
Was It Even Real?

Մինի ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմների ցանկ
Անվանում Մանրամասնություններ
It's Not That Deep[26]
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 17, 2017
  • Լեյբլ՝ Island
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
It Was A Sad Fucking Summer
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 15, 2019
  • Լեյբլ՝ Island
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
The Results Of My Poor Judgement
  • Թողարկվել է՝ Փետրվարի 7, 2020
  • Լեյբլ՝ Island
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

Որպես առաջնային արտիստ խմբագրել

Որպես առաջնային արտիստ թողարկած սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
US
[27]
Trust Issues[28] 2016 Ոչ ալբոմային սինգլ
Root Beer Float
(Blackbear-ի մասնակցությամբ)[29]
Find What You're Looking For
Hate U, Love U 99
Empty 2017 It's Not That Deep[31]
RIP
No Love
UDK 2018 Was It Even Real?
I Don't Exist
Care Less More
Love Myself 2019
Just a Boy
Fade Out
(Seeb-ը Օլիվիա O'Բրայենի և Space Primates-ի հետ)
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընգրկվել չարթերում այդ տարածաշրջանում։

Որպես մասնակցող արտիստ խմբագրել

Որպես մասնակցող արտիստ թողարկած սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
US
[27]
AUS
[32]
AUT
[33]
BEL
[34]
CAN
[35]
DEN
[36]
ITA
[37]
NZ
[38]
SWE
[39]
UK
[40]
I Hate U, I Love U[41]
(Gnash՝ Օլիվիա Օ'Բրայենի մասնակցությամբ)
2016 10 1 9 3 22 29 14 9 15 7 us
Ringtone
(Diamond White՝ Օլիվիա Օ'Բրայենի մասնակցությամբ)
2018 Ոչ ալբոմային սինգլ
Might Die Young
(Բոբի Բրաքինս՝ Օլիվիա Օ'Բրայենի և Թինաշեի մասնակցությամբ )
To Kill For
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընգրկվել չարթերում այդ տարածաշրջանում։

Գովազդային սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Tequilawine 2017 It's Not That Deep
Just Friends 2019 Was It Even Real?

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2017 iHeart Radio Music Awards Լավագույն սոլո ճեղքում Ինքը[8] Առաջադրված
Radio Disney Music Awards Լավագույն ճեղքումային երգ i hate u, i love u[50] Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Q&A: Olivia O'Brien Opens Up About Childhood Struggles, Jack & Jack Tour, & Debut EP». Ones to Watch. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  2. 2,0 2,1 «OLIVIA O'BRIEN RELEASES NEW SINGLE "TRUST ISSUES"». Press Party. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «us by gnash on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Gnash - Chart history - Billboard Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Ortiz, Edwin. «Premiere: Listen to Olivia O'Brien's New Song "Trust Issues"». Complex. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Island Records - Olivia O'Brien». Island Records. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Gore, Sydney. «Olivia O'Brien Will Make You Feel Less "Empty"». NYLON (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  8. 8,0 8,1 Thorpe, Isha. «Here's The Complete List Of #iHeartAwards Winners | iHeartRadio Music Awards | iHeartRadio». iHeartRadio. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  9. «RIP - Single by Olivia O'Brien on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Olivia O'Brien - RIP». 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Olivia O'Brien Releases Debut EP 'It's Not That Deep' via Island Records». Broadway World (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. «RIP (feat. G-Eazy & Drew Love) - Single by Olivia O'Brien». iTunes (US), Apple Music. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  13. Gore, Sydney. «Olivia O'Brien Hops On Jack & Jack's Acoustic Version Of "Beg"». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  14. Wass, Mike (2018 թ․ նոյեմբերի 16). «Olivia O'Brien's Quirky "Care Less More" Video: Premiere». idolator. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «Olivia O'Brien Puts Haters in Their Place with "UDK"». Harper's Bazaar. 2018 թ․ օգոստոսի 3.
  16. «Olivia O'Brien Releases New Single 'Love Myself'». CelebMix (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  17. Desk, BWW News. «Multi-Platinum Olivia O'Brien Releases Track JUST A BOY Ahead Of Debut Album». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  18. «Multi-Platinum Olivia O'Brien Releases Track "Just Friends" Alongside Album "Was It Even Real" Announcement  -». ventsmagazine.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  19. «Olivia O'Brien Opts to "Fade Out" in Playful Collaboration with Seeb & Space Primates / Ones To Watch». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  20. Desk, BWW News. «Olivia O'Brien Teams Up With Seeb For Summer Anthem FADE OUT». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  21. 21,0 21,1 Stubblebine, Allison (2019 թ․ նոյեմբերի 15). «Olivia O'Brien Ends Her "Sad Fucking Summer" With A Micro-Mixtape». Nylon (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Kelly, Dylan. «It Was A Sad F**king Summer for Olivia O'Brien». V. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  23. «olivia o'brien on Instagram: "IM GOING BACK ON TOUR!!!!! It Was a Sad F**cking Tour starts this february! i'm so excited to see u all, and i want to make sure you guys…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  24. «Olivia O'Brien Releases Micro-Mixtape The Results of My Poor Judgement». Soundigest. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  25. Okanlawon, Taiwo. «Coachella announces 2020 lineup, See Full list». P.M. News. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  26. «It's Not That Deep - EP by Olivia O'Brien on Apple Music». iTunes, Apple Music. 2017 թ․ նոյեմբերի 17.
  27. 27,0 27,1 «Gnash - Chart history - Billboard Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  28. «Trust Issues - Single by Olivia O'Brien on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  29. «Root Beer Float (feat. Blackbear) - Single de Olivia O'Brien sur Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  30. «Gold & Platinum - RIAA». Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  31. «It's Not That Deep». Spotify. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  32. «Discography Gnash». Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. «Discographie Olivia O'Brien» (German). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Olivia O'Brien Discography». ultratop.be (Dutch). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Gnash – Chart History: Canadian Singles». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  36. «Gnash discography» (Danish). danishcharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Discographie Olivia O'Brien». Italian Charts Portal. Hung Medien.
  38. «Discography Olivia O'Brien». charts.nz. Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  39. «Olivia O'Brien Discography». sedishcharts.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  40. «Gnash». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  41. «i hate u, i love u (feat. olivia o'brien) - Single by gnash on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  42. «Gold & Platinum - RIAA» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  43. «ARIA Charts - Accreditations - 2016 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  44. «Ultratop − Goud en Platina – 2016». Ultratop. Hung Medien. Վերցված է July 6, 2016-ին.
  45. «Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից (To access, enter the search parameter "Olivia O'Brien" and select "Search by Keyword") 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  46. «FIMI - Certificazioni». Fimi.it. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  47. «Certificeringer». IFPI Denmark. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  48. «Gold/Platinum - Music Canada». Music Canada. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  49. «NZ Top 40 Singles Chart». Recording Industry Association of New Zealand. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  50. Johnson, Zach. «Radio Disney Music Awards 2017: Complete List of Nominations». E! Online. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Օ'Բրայեն» հոդվածին։