Օլիվեր Լանգ

ամերիկացի փեյնթբոլիստ

Օլիվեր Լանգ կամ Օլիվ Լանգ (անգլ.՝ Oliver "Ollie" Lang, 1983, Կամերուն), ամերիկյան պրոֆեսիոնալ փեյնթբոլ խաղացող։ 2005 թվականին, 22 տարեկան հասակում, արժանացել է Միջազգային Փեյնթբոլի Տարվա լավագույն խաղացող մրցանակին։ Փեյնթբոլիստ Մեթ Մարշալը հաստատել է, որ Լանգը «հաղթում է այնքան հաճախակի, մեր սպորտով զբաղվում է այնքան բնազդաբար և կյանքի ուղին ներծծում է այնքան կատաղի ու ուժգին տեմպերով»։

Օլիվեր Լանգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝1983
Ծննդավայր՝Կամերուն

Պրոֆեսիոնալ փեյնթբոլային գործունեություն խմբագրել

Օլիվ Լանգն իր գործունեության ընթացքում խաղացել է տարբեր խմբերի հետ, ներառյալ Այրոնկիդսը[1]։ 2002 թվականին Լանգը միացավ մանկության ընկերներ Ալեքս Ֆռեյջին, Թոդ Մարտինեսին, Ռայան Գրինսպանին, Բրայան Քոլին, Բրեդ Մոնին եւ Անգել Ֆրագոզային Սան Դիեգո Դինաստիայի թիմում[2]։ Այնուհետ 2006 թվականին նա լքել է Դինաստիան՝ Լոս Անջելեսի Այրոնմենին կրկին միանալու նպատակով[3], և փեյնթբոլյան պատմության մեջ մտել է նրանով, որ Դայ Էքշըն Սպորտսը-ը նրան վճարել է 100,000 դոլար[4]։

2011 թվականին Օլիվեր Լանգը կրկին միացել է Սան Դիեգո Դինաստիային։ Նրանք հաղթել են 2011 թվականի Փեյնթբոլ Սպորտս Փրոմոշնս (PSP)[5] և PSP Գալվեստոն Այլանդ Օփեն առաջին մրցաշարը[6], եզրափակչում 7-2 հաշվով պարտության մատնելով Բոստոնի Ռեդ Լեգեոնին (առավել հայտնի որպես Ռուսական Լեգեոն)․ մի թիմի, որը հաղթել էր նախորդ երկու մրցաշարում։

2011 թվականի PSP Տեխասի հաղթանակից հետո Օլիվերը առաջնորդեց Սան Դիեգո Դինաստիան՝ առաջին Միլենիում Սիրիես մրցաշարին զբաղեցնելով առաջին տեղը Փարիզում։ 2011 թվականի ապրիլին Սան Դիեգո Դինաստիան Հանթինգթոն Բիչում նվաճեց առաջին NPPL մրցաշարը, այս հաղթանակը ապահովեց Դինաստիա թիմի 50-րդ պրոֆեսիոնալ հաղթանակը։ Հանթինգթոն Բիչի հաղթանակից հետո Դինաստիան նվաճել է մինչև այժմ խաղացած բոլոր պրոֆեսիոնալ փեյնթբոլի մրցաշարերի գրեթե մեկ երրորդը։

Լանգը նաև խաղացել է Կանադայի CXBL-ի Սքարբորոու Հասըլ թիմում[7]։ Սփլեթ ամսագիրը նրան գնահատել է որպես աշխարհի լավագույն փեյնթբոլ խաղացող[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About IronKids». web.archive.org. 2010 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  2. Shafer, Jacob (2005 թ․ օգոստոսի 19). «Paintball Player Oliver Lang». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. "Pro Paintball Practice Schedule for March 13th & 14th". Pro Paintball. Մարտ 12, 2010. Վերցված է 16 March 2010.
  4. Williams, Christian. Oliver Lang goes to Dye & the Ironmen Արխիվացված 2009-07-19 Wayback Machine: Վերցված է May 10, 2007
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  6. https://pbleagues.com/team/roster/Xd9kNCHNd2KVSN85
  7. «Paintball Video – CXBL 2K11 Central E2 At Flag Raiders». ProPaintball. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Greenspan, Ryan. «Oliver Lang». Splat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել