Օլիգոդենդրոցիտ
Օլիգոդենդրոցիտ (օլիգոդենդրոգլիա), (հունարեն՝ ելուստներով բջիջ),[1] նեյրոգլիայի բջիջների տեսակ։ Հիմնական նշանակությունը աքսոնների միելինապատումն է կենտրոնական նյարդային համակարգում, որը համապատասխանում է Շվանի բջիջների այդ նույն ֆունկցիային ծայրամասային նյարդային համակարգում։ Միելինապատումն իրականացվում է միելինով, որի 80 %-ը լիպիդ է, 20 %-ը՝ սպիտակուց[2]։ Ի տարբերություն Շվանի բջջի, որը միելինապատում է աքսոնի մեկ հատված, մեկ օլիգոդենդրոցիտը կարող է միելինապատել աքսոների մինչև 50 հատվածներ։[2]
Օլիգոդենդրոցիտ | |
---|---|
Տեղադրություն | կենտրոնական նյարդային համակարգ |
Լատիներեն անվանում | Oligodendrocyte |
ԲնութագիրԽմբագրել
Օլիգոդենդրոցիտներն առաջանում են օլիգոդենդրոցիտների նախնական բջիջներից,[3] որոնք կարող են նույնականացվել իրենց հակածինների տարբեր քանակներով և այլ հատկություններով[4][5][5][6]։ Օլիգոդենդրոցիտների մեծ մասը առաջանում է սաղմային զարգացման և վաղ ծննդյան շրջանում[7]։
Հայտնաբերվել են միայն կենտրոնական նյարդային համակարգում, և նրանք առաջանում են սաղմնային ողնուղեղի փորային փորոքային գոտուց և, հնարավոր է, կենտրանացված են նաև առջևի ուղեղում[8]։ Նրանք կենտրոնական նյարդային համակարգում առաջացող ամենաուշ բջիջներն են[9]։
Նեյրոների միելինապատումը շարունակվում է նաև ծննդից հետո, մինչև 25-30 տարեկան հասակը[10]։
Հասուն տարիքում օլիգոդենդրոցիտների ձևավորումը կապված է նախաօլիգոդենդրոցիտային բջիջների հետ[11]
ՆշանակությունըԽմբագրել
Սերտորեն համագործակցում են նեյրոնների հետ՝ օժանդակելով նրանց գործունեությանը։ Միելինապատման շնորհիվ աքսոնները կարող են ավելի մեծ արագությամբ հաղորդել նյարդային ազդակները, միաժամանակ ծախսելով քիչ էներգիա[12]։
Միելինապատումը սերտորեն կապված է անհատի մտավոև կարողությունների հետ։ Ուղեղի սպիտակ նյութով հարուստ մարդիկ ունեն նաև ինտելեկտի բարձր գործակից (IQ)[10] Նմանատիպ փորձեր են կատարվել մկների վրա։[13]։
ԱխտաբանությունԽմբագրել
Որոշ հիվանդություններ ուղեկցվում են օլիգոդեդրոցիտների վնասմամբ և միելինապատման խախտմամբ (սկլերոզ, լեյկոդիստրոֆիաներ)։ Սովորական վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել օլիգոդենդրոցիտների վնասման։ Մանկական ուղեղային կաթվածը հիմնականում հարուցվում է նոր ձևավորվող ուղեղի վնասմամբ և ուղեկցվում է օլիգոդենդրոցիտների վնասմամբ[14][15]։
Օլիգոդենդրոցիտները զգայուն են նաև JC վիրուսների նկատմամբ, որը հարուցում է հարաճող բազմաֆոկալ լեյկոէնցեֆալոտատիա և որի ժամանակ հիմնականում ախտահարվում է գլխուղեղի սպիտակ նյութը։ Օլիգոդենդրոցիտային ուռուցքները հայտնի են օլիգոդենդրոգլիոմա անվամբ։Քիմիոթերապիայի ժամանակ կիրառվող ֆլյուորոուրացիլը (5-ֆտորուրացիլ) վնասում է մկների օլիգոդենրոցիտներին և առաջացնում կենտրոնական նյարդային համակարգի վնասում և ձևափոխումներ[16]։ [17]
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ (Ragheb 1999, էջ 14).
- ↑ 2,0 2,1 Carlson, Physiology of Behavior, 2010
- ↑ Cameron-Curry Patrizia; Le Douarin, Nicole M. (December 1995)։ «Oligodendrocyte precursors originate from both the dorsal and the ventral parts of the spinal cord»։ Neuron 15 (6): 1299–1310։ doi:10.1016/0896-6273(95)90009-8
- ↑ Curtis et al., 1988; LeVine and Goldman, 1988; Hardy and Reynolds, 1991
- ↑ 5,0 5,1 Levine A., Rappaport, S., Deeter, J. E., Boynton, P. E., Nagase, F. (June 1993)։ «Discovery of orbital decay in SMC X-1»։ The Astrophysical Journal 410: 328։ Bibcode:1993ApJ...410..328L։ doi:10.1086/172750
- ↑ Pringle NP, Mudhar, HS, Collarini, EJ, Richardson, WD (Jun 1992)։ «PDGF receptors in the rat CNS: during late neurogenesis, PDGF alpha-receptor expression appears to be restricted to glial cells of the oligodendrocyte lineage.»։ Development (Cambridge, England) 115 (2): 535–51։ PMID 1425339
- ↑ Vallstedt et al., 2004
- ↑ Richardson WD, Kessaris, N, Pringle, N (Jan 2006)։ «Oligodendrocyte wars.»։ Nature reviews. Neuroscience 7 (1): 11–8։ PMID 16371946։ doi:10.1038/nrn1826
- ↑ Thomas JL; Spassky, N; Perez Villegas, EM; Olivier, C; Cobos, I; Goujet-Zalc, C; Martínez, S; Zalc, B (փետրվարի 15, 2000)։ «Spatiotemporal development of oligodendrocytes in the embryonic brain.»։ Journal of neuroscience research 59 (4): 471–6։ PMID 10679785։ doi:10.1002/(SICI)1097-4547(20000215)59:4<471::AID-JNR1>3.0.CO;2-3
- ↑ 10,0 10,1 Fields, 2008
- ↑ Menn B, Garcia-Verdugo, JM, Yaschine, C, Gonzalez-Perez, O, Rowitch, D, Alvarez-Buylla, A (հուլիսի 26, 2006)։ «Origin of oligodendrocytes in the subventricular zone of the adult brain.»։ The Journal of neuroscience : the official journal of the Society for Neuroscience 26 (30): 7907–18։ PMID 16870736։ doi:10.1523/JNEUROSCI.1299-06.2006
- ↑ Sokol, 2009
- ↑ Juraska J. M., Kopcik J. R. (1988)։ «Sex and environmental influences on the size and ultrastructure of the rat corpus callosum»։ Brain Research 450 (1–2): 1–8։ PMID 3401704։ doi:10.1016/0006-8993(88)91538-7
- ↑ Káradóttir et al., 2007
- ↑ Tkachev et al., 2003
- ↑ "Chemotherapy-induced Damage to the CNS as a Precursor Cell Disease" Archived 2011-12-27 at the Wayback Machine. by Dr. Mark D. Noble, University of Rochester
- ↑ "Systemic 5-fluorouracil treatment causes a syndrome of delayed myelin destruction in the central nervous system" by Ruolan Han, Yin M Yang, Joerg Dietrich, Anne Luebke, Margot Mayer-Pröschel, and Mark Noble