Օլիաստրա (գավառ)

(Վերահղված է Օլիաստրաից)

Օլիաստրա (իտալ.՝ provincia dell'Ogliastra), (սարդ.՝ provìntzia de s'Ogiastra), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզի արևելյան հատվածում։ Օլիաստրան Սարդինիայի առաջատար պրովինցիան է։ Այն տարածաշրջանում ունի ամենափոքր բնակչությունը[1]՝ 57642 բնակիչ[2]։ Մեկ քառ. կմ-ում բնակչությունը հասնում է 31.08-ի։ Նախագահը Բրունո Պիլիան է[2]։ Այն գրեթե համապատասխանում էր միջնադարյան Աուգլիաստրային։ Գավառն ունի 26 կոմունա[2]։

Օլիաստրա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա և Իտալիայի պրովինցիաներ
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնԼանուզեի և Տորտոլի
Բնակչություն58 389 մարդ
Տարածք1854,24 կմ²
Սահմանակցում էՆուորո և Կալիարի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-OG
Հեռախոսային կոդ0782
Փոստային ինդեքսներ08045 և 08048
Ավտոմոբիլային կոդOG
provincia.ogliastra.it(իտալ.)

Օլիաստրա պրովինցիան ունեցել է երկու մայրաքաղաք` Տորտոլին և Լանուզեին[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեում տեղի ունեցավ որոշ պրովինցիաների վերացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ժողով։ Այդ գավառների վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Օլիաստրային հանձնարարվեց ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[4][5][6]։ 2013 թվականի հունիսի 28-ին թիվ 15 մարզային օրենքի համաձայն՝ գավառին թույլատրվեց շարունակել գործունեությունը[7]։

Գավառը հյուսիսից սահմանակից է Կալիարիին, իսկ հարավից Նուորո պրովինցիային[8]։ Օլիաստրան հիմնադրվել է 2001 թվականին, երբ երկու անգամ ավելացվեց սարդինյան գավառների թիվը։ Այն ընդգրկում է Ֆլումենդոսա գետը և Բասո Ֆլումենդոսայի լիճը, ինչպես նաև Գեննարգենտու ազգային պարկը։ Օլիաստրա անունն առաջացել է գավառի ձիթենու ծառերի անվանումից, որը հայտնի է որպես olivastri։ Այն տեղակայված է Տիրենյան ծովում[8]։

Բնակչություն խմբագրել

Գավառի ամենամեծ մունիցիպալիտետներն են[2]`

Կոմունա Բնակչություն
Տորտոլի 10,227
Լանուզեի 5,789
Բարի Սարդո 3,880
Բաունեի 3,825
Տերտենիա 3,706
Վիլլագրանդե Ստրիզայլի 3,569
Երցու 3,284

Քաղաքականություն խմբագրել

Օլիաստրայի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին
Կուսակցության գույնը Անուն Կուսակցություն 1-ին նախընտրական ձայներ % 2-րդ նախընտրական ձայներ %
Բրունո Պիլիա Դեմոկրատական կուսակցություն
(իտալ.՝ Partito Democratico, PD)
13556 41.1 13700 51.0
Սանդրո Դանիել Մարիո Ռուբի Ազատության ժողովուրդ
(իտալ.՝ Il Popolo della Libertà, PdL)
14446 43.8 13169 49.0

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Statistics». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Provincia dell'Ogliastra». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Ogliastra». Comuni Italiani. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Provinces begin the countdown». L'Unione Sarda. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Provinces: all out in nine months». La Nuova Sardegna. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Provinces receive extension extension but only until June 2013» (PDF). L'Unione Sarda. 2013 թ․ փետրվարի 27. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Official Bulletin of the Autonomous Region of Sardinia» (PDF). Autonomous Region of Sardinia. 2015 թ․ հունվարի 15. էջեր 11–13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  8. 8,0 8,1 «Ogliastra». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիաստրա (գավառ)» հոդվածին։