Օլեգ Իվանի Գորբունով (նոյեմբեր, 1940, Ալավերդի - 1999, Ալավերդի), հանդբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ[1]։

Օլեգ Գորբունով
Անձնական տեղեկություն
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝մարզիչ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբեր, 1940
Ծննդավայր՝Ալավերդի
Մահվան ամսաթիվ՝1999
Մահվան վայր՝Ալավերդի
Ակումբ՝Դինամո, Ուրոժայ

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Գորբունովը ծնվել 1940 թվականի նոյեմբերին Ալավերդիում։ Մանկությունն անցել է հայրենի քաղաքում, ավարտել է Ստեփան Շահումյանի անվան ռուսական միջնակարգ դպրոցը (ներկայումս՝ Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց)։ 1960-ական թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

Զբաղվել է ձեռքի գնդակ, թեթև ատլետիկա, թռիչք բարձրություն, թռիչք երկարություն սպորտաձևերով։ Ձեռքի գնդակից ԽՍՀՄ առաջին սպորտի վարպետն է[1]։

1964 թվականին ստացել է բոլոր խաղերին անվճար մասնակցելու իրավունք։ 1966 թվականին Բաքվի «Դինամոյի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ ձեռքի գնդակի առաջնությանը։ Հավաքականի կազմում եղել է եվրոպական մի շարք երկրներում։ Նրա սաներից Նորայր Փարեմուզյանը, Հովհաննես Մամյանը, Արմեն Մարուքյանը տարբեր տարիներին ընդգրկվել են ձեռքի գնդակի հանրապետության պատանեկան հավաքականում և մասնակցել միութենական մի շարք մրցումների[2]։

Կուսակցության Թումանյանի շրջկոմի առաջին քարտուղար Սուրեն Սիմոնյանը ձեռքի գնդակի համամիութենական պատանեկան առաջնության բացման ժամանակ Գորբունովի մասին ասել է․

  Պատահական չէ, որ ձեռքի գնդակի համամիութենական պատանեկական առաջնությունը անց է կացվում Ալավերդիում։ Մարզաձևը մեզ մոտ վայելում է լայն մասսայականություն առաջին հերթին սպորտի վարպետ Օլեգ Գորբունովի և մյուս մարզիչների ջանքերի շնորհիվ[1]։  

Գորբունովի մարզական ընկերներից էր Նորայր Փարեմուզյանը։ Միասին մարզած նրանց շատ թիմեր հաղթանակներ են տարել տարիքային տարբեր խմբերի հանրապետական առաջնություներում, մասնակցել մի շարք մրցաշարերի։ Հատկապես նշանակալի է նրանց մասնակցությունը 1983 թվականին Թբիլիսիում «սուրացող գնդակ» ՍՍՀՄ առաջնության փնջային մրցաշարում[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1965 հունվարին Գորբունովն ընդունվել է Բաքվի «Դինամո» ակումբ՝ որպես մարզիչ, սեպտեմբերի 14-ին նշանակվել է ինստրուկտոր։ 1966 թվականի հոկտեմբերի 22-ին նշանակվել է Բաքվի բանակի սպորտկորպուսի տնօրեն։ 1969 թվականի փետրվարի 1-ից աշխատել է Ալավերդու մարզադպրոցում՝ որպես ձեռքի գնդակի մարզիչ։

Պարգևներ խմբագրել

  • 1963-1964 թվականներին եղել է ԽՍՀՄ լավագույն 33 հանդբոլիստների ցանկում։
  • 1966 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել է «Սպորտի վարպետ» կոչումը։
  • 1973-1974 պարգևատրվել է Սոցիալիստական մրցումների հաղթողի շքանշանով։
  • 1984 թվական ապրիլին Ալավերդու (Թումանանի շրջանի) թիմի հետ միասին նվաճել է խորհրդային միության «Ուրոժայ» ընկերության չեմպիոնի կոչումը[1]։

Մարզադպրոցի անվանակոչում խմբագրել

1999 թվականի մայիսի 7-ի նիստում Ալավերդի համայնքի ավագանին ընդունեց «Օ. Գորբունովի հիշատակը հավերժացնելու մասին որոշումը». «Նկատի ունենալով Ալավերդու մանկապատանեկան մարզադպրոցի ձեռքի գնդակի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Օլեգ Գորբունովի մեծ ներդրումը ձեռքի գնդակի (հանդբոլի) մասսայականացման, ընդհանրապես՝ Ալավերդիում սպորտի զարգացման գործում, ավագանին որոշում է՝ մանկապատանեկան մարզադպրոցը կոչել նրա անունով»։ Որոշմամբ նաև սահմանվել էր բարեկարգել մարզադպրոցի մերձակայքը և այնտեղ տեղադրել Գորբունովի կիսանդրին, սակայն նախագիծը չիրականացվեց[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թամրազյան Արարատ, Ալավերդին մարզաշխարհի խաչմերուկներում.- Վանաձոր։ Արմինֆո, 2014.-184 էջ
  2. Գորբունովի անվան հուշամրցաշար(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի 1970-1990 թվականներ