Օլեգ Բելոուս (ռուս.՝ Оле́г Никола́евич Белоу́с, օգոստոսի 18, 1951(1951-08-18) - մայիսի 8, 2018(2018-05-08), Լիսաբոն, Պորտուգալիա), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվական)։

Օլեգ Բելոուս
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1951(1951-08-18)
Վախճանի օր մայիսի 8, 2018(2018-05-08) (66 տարեկան)
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973 թվական)։ Տիրապետում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

1973 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։

  • 1973-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում։
  • 1991-1994 թվականներին՝ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
  • 1994 թվականից 1996 թվականներին`Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1996 թվականից 1997 թվականներին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
  • 1998 թվականի հունվարի 6-ից 2001 թվականի հունիսի 4-ը՝ Վիեննայում՝ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ[1][2]։
  • 2001 թվականից 2013 թվականներին`առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։

2013 թվականի հունվարի 25-ից՝ Պորտուգալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Հանկարծամահ է եղել 2018 թվականի մայիսի 8-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (հողամաս 18)։

Ընտանիքը՝ կին, դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի հունվարի 24)[4]։

Մրցանակներ խմբագրել

  • Պատվո շքանշան (1998 թվականի մարտի 4)՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
  • Գերազանցության նշան` «Անբասիր ծառայության համար»։ 30 տարի (2012 թվականի փետրվարի 10)` Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (1997 թվականի հունիսի 17)՝ 1997 թվականի մարտի 20-ից 21-ին Հելսինկիում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը, նախապատրաստմանը և անցկացմանը ակտիվ մասնակցության համար[7]։
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (2000 թվականի դեկտեմբերի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[8]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2007 թվականի դեկտեմբերի 29)՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում ակտիվ մասնակցության համար[9]։
  • «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվոգիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 06.01.1998 № 9 «О назначении Белоуса О. Н. Постоянным представителем Российской Федерации при Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) в Вене, Австрийская Республика»
  2. Указ Президента Российской Федерации от 04.06.2001 № 642 «О Белоусе О. Н.»
  3. Указ Президента Российской Федерации от 25.01.2013 № 41 «О назначении Белоуса О. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Португальской Республике»
  4. Указ Президента Российской Федерации от 24 января 2000 года № 100 «О присвоении Белоусу О. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла».
  5. Указ Президента Российской Федерации от 04.03.1998 г. № 244 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 159 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Распоряжение Президента Российской Федерации от 17.06.1997 № 248-рп «О поощрении участников организации, подготовки и проведения российско-американской встречи на высшем уровне в Хельсинки 20-21 марта 1997 года»
  8. Распоряжение Президента Российской Федерации от 02.12.2000 № 544-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  9. Распоряжение Правительства Российской Федерации от 29.12.2007 № 1935-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Белоуса О. Н., Воскобойникова В. И., Даниловой Е. В. и объявлении благодарности Правительства Российской Федерации Кучинову В. П., Медведчикову А. И. и Простакову И. В.»

Արտաքին հղումներ խմբագրել