Իշխանուհի Օլգա Պալեյի պալատ (ռուս.՝ Дворец Ольги Палей), մեծ իշխան Պավել Ալեքսանդրի և նրա կնոջ ՝ Օլգա Պալեյի նախկին պալատը Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1911-1914 թվականներին ճարտարապետ Կարլ Շմիդտի կողմից։ Գտնվում է Խորհրդային (նախկինում՝ Պաշկովսկի) նրբ. 2 հասցեում։

պալատ
Օլգա Պալեյի պալատ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՔաղաքՊուշկին
Շինության տեսակնեոկլասիցիզմ
Նախագծի հեղինակԿարլ Շմիդտ
Շինարարության սկիզբ1911
Շինարարության վերջ1914
Հայտնի բնակիչներՕլգա Պալեյ,
իշխան Պավել Ալեքսանդրովիչ
Կարգավիճակ
Ռուսաստանի զինանշանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ

Վիճակվերակառուցված է
Քարտեզ
Քարտեզ

Իշխանները, պալատի տերերը երկար ժամանակ բնակվում էին Փարիզում և դրա հետևանքով է ըստ երևույթին որոշվել կառույցի տեսքը։ Շենքը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով և նմանվել է ֆրանսիական պալատներին, ինչպիսիք են Փոքր Տրանոնը և Կոմպենսկիյը։ Կահույքը պատվիրվել է ֆրանսիական «Բուլանժ» ընկերությունում։ Պալատի սենյակներում և դահլիճներում տեղավորված էին ծավալուն հավաքածուներ։

1918 թվականին պալատում բացվել է թանգարան, որտեղ էքսկուրսիաները վարել է հենց ինքը՝ Օլգա Պալեյը։ Պատերազմի ժամանակ շենքը խիստ տուժել է։ 1952 թվականին շինությունը հանձնվել է ԽՍՀՄ-ի Ռազմածովային ուժերի ուսումնարանին, որի արդյունքում 1977 թվականին ստեղծվեց Պուշկինի անվան բարձրագույն Ռազմական ինժեներաշինարարական ուսումնարանը։ Պալատի Շինարարական ուսումնարանին փոխանցվելուց հետո, 1950-ական թվականներին շինությունը վերակառուցվել է։ 1977 թվականին Պուշկինի անվան բարձրագույն Ռազմական ինժեներաշինարարական ուսումանարանի և Ռազմական ճարտարաշինարարական ինստիտուտի միաձուլմից հիմնվեց Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանը, որտեղ որոշ ժամանակ պալատի վրա կար Ուսումնական բազա № 2 գրությունը[1]։

Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանին միանալուց հետո 2010 թվականին դարձել է բանակի գեներալ Ա.Վ.Խրուլյովայի անվան Ռազմական թիկունքի և տրանսպորտի համալսարանի մասնաճյուղ, իսկ նախկին Ուսումնական բազա № 2 հանվել է։ Պալատը դարձել է ավերակ և մի քանի տարի մնացել է այդպես, ապա 2013 թվականին այն հանձնվել է Գ.Ի. Տուների անվան Մանկական օրթոպեդիկ գիտահետազոտական ինստիտուտին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ю. Рубежанский. В преддверии юбилея / Ю. Рубежанский, С. Дорофеев // Царскосельская газета : газ. — 2001. — № 112 (2 октября).
  2. Энциклопедия Царского Села.

Գրականություն խմբագրել

  • Э. Фогт. Архитектор Карл Шмидт / Э. Фогт, Б. М. Кириков. — СПб. : Коло, 2011. — С. 253—255

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Советский (Пашков) переулок 2». Энциклопедия Царского Села — Tsarselo.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  • Дворец княгини Палей на сайте PUSHKIN.RU
  • Г. Семёнова. Дворец княгини Палей // Адреса Петербурга. № 32 Արխիվացված 2009-02-11 Wayback Machine