Օլգա Կրաուզե
Օլգա Լեոպոլլդովնա Կրաուզե (ռուս.՝ О́льга Леопо́льдовна Кра́узе, մարտի 15, 1953, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս բանաստեղծ և հեղինակ-կատարող, լենինգրադյան ընդհատակի ներկայացուցիչ, ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։
Օլգա Կրաուզե ռուս.՝ Ольга Леопольдовна Краузе | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1953 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Կրաուզեն ծնվել է 1953 թվականին Լենինգրադում, երկաթուղային ճարտարագետների ընտանիքում։ Նրա հայրը ռուսացված ավստրիացիներից է, մայրը` կիսով չափ հրեա, կիսով չափ լեհ։ Մանկության տարիներին ծնողների հետ շատ է շրջել ամբողջ երկրով։
1960-ականների վերջին Օլգա Կրաուզեն ավարտել է Դնեպրոպետրովսկի թիվ 75 միջնակարգ դպրոցը։ Հետո տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է երգչախմբային դպրոց, հաճախել Կիրովի անվան մշակույթի տան արվեստի ստուդիա, դասախոսություններ կարդացել Էրմիտաժում։ Իր բանաստեղծությունները տպագրել է «Гатчинская правда» թերթում։ Մասնակցել է «Суббота» թատրոն-ակումբին, Բորիս Պոտյոմկինի «Песня» ակումբին, Սեմյոն Բոտվիննիկի ЛИТО-ին։ 1974 թվականից սովորել է Ալեքսանդր Կուշների ЛИТО-ում։ Նա «ЭТАП» ստեղծագործական միավորման կազմակերպիչներից է։ Եղել է «Маяк» գրական միավորման անդամ[1]։ Արվեստաբան Օլգա Ժուկի հետ միասին մասնակցել է «Гей, славяне!» ամսագրի ստեղծմանը։
Լեսբուհի է։ 1980-ականներին Օլգա Կրաուզեն Լենինգրադում կազմակերպել է Անկախ կանանց ակումբ, որը փոխադարձ օգնություն է տրամադրել լեսբուհիներին և միայնակ մայրերին։ Պրոֆեսոր Ալեքսանդր Կուխարսկու հետ միասին հանդիսանում է ՌՍՖՍՀ-ի առաջին պաշտոնական ԼԳԲՏ կազմակերպության գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության «Крылья» ասոցիացիայի հիմնադիրներից, որը գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 9-ին։ 2006 թվականին հրատարակել է «Իմ ուղին երաժշտության մեջ» գիրքը։ Վոլոգդացի գրող Գալինա Շչեկինան նրա մասին արտահայտվել է հետևյալ կերպ.
Իր մասին ճշմարտությունը բացահայտելու համար մեծ քաջություն է պետք, այնպես որ Օլգան, առաջին հերթին, համարձակ անձնավորություն է և տաղանդավոր[2]։ |
Սկավառակագրություն
խմբագրել- Ольга Краузе. Стихи и песни
- Две луны
- Сорвалась с цепи, 2005
- Вот почему! 2006
- Золотая коллекция 2011
- Иволга 2011
- Романсы 2012
- Ольга Краузе читает стихи 2012
Մատենագիտություն
խմբագրել- «Катькин Сад». Ридеро, 2017 год, 142 стр., ISBN 978-5-4485-6303-4
- «Харьковская Тетрадь». Ридеро, 2017 год, 186 стр., ISBN 978-5-4485-6404-8
- «За фасадом того Сада». Ридеро, 2017 год, 116 стр., ISBN 978-5-4490-0619-6
- «Свободный Полёт». Ридеро, 2018 год, 114 стр., ISBN 978-5-4490-4080-0
- «Ё-моё». Москва: ООО «Квир», 2007 год, 140 стр., ISBN 5-91108-011-7
- «Отпетая жизнь». Тверь: Новая реальность. 2009 год, 165 стр., ISBN 978-5-98144-107-3
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ИНТЕРВЬЮ НЕ ТОЛЬКО НА ЛИЧНУЮ ТЕМУ, Интервью Л. Шикур для газеты «ВРЕМЯ» (3 ноября 1988 года, г. Вологда)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Интервью журналу Pinx