Օլգա Դելա Վոս Կարդովսկայա

Օլգա Դելա Վոս Կարդովսկայա (ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос-Кардовская, սեպտեմբերի 2, 1875(1875-09-02), Չեռնիգով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 1952(1952-08-09)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, խորհրդային նկարիչ և գրաֆիկ։

Օլգա Դելա Վոս Կարդովսկայա
ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос Кардовская
Ծնվել էսեպտեմբերի 2, 1875(1875-09-02)
ԾննդավայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 9, 1952(1952-08-09)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր, գեղանկարչություն, գրաֆիկա և գրքային գրաֆիկա
ՀայրQ60836458?
ԱմուսինԴմիտրի Կարդովսկի
 Olga Della-Vos-Kardovskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է պետական խորհրդական Լյուդվիգ Դելա Վոսի ընտանիքում, որը հետագայում՝ դստեր ծնվելուց հետո, դարձել է գործող պետական խորհրդական, այնուհետև՝ Չեռնիգովի վերահսկիչ պալատի նախագահ։ Նրա հորեղբայրը՝ Վիկտոր Կառլովիչ Դելա Վոսը, եղել է Մոսկվայի Կայսերական տեխնիկական ուսումնարանի առաջին տնօրենը (այժմ՝ ՄՊՏՀ

1891-1894 թվականներին Օլգա Դելա Վոսը սովորել է Խարկովի Շրեյդերի դպրոցում, 1894-1899 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության գեղարվեստի բարձրագույն ուսումնարանում։ Հետագայում մեկնել է Մյունխեն ուսումը Անտոն Աժբեի դպրոցում շարունակելու նպատակով և մնացել է այնտեղ մինչև 1900 թվականը։

1900 թվականին ամուսնացել է ռուս նկարիչ Դմիտրի Կարդովսկու հետ[2]։

1902 թվականից մինչև 1917 թվականը Օլգա Լյուդվիգովնան մասնակցել է տարբեր ցուցահանդեսների (Ակադեմիական, Նկարիչների նոր միության, Ռուս նկարիչների միության, Ժառ-Ցվետ միության և այլն, այդ թվում նաև արտասահմայան)։ Նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում և այլն։

1918 թվականից մինչև 1924 թվականը Դելա Վոս Կարդովսկայան ապրել է Պերեսլավլ Զալեսկի քաղաքում։

1923 թվականին նրա «ԽՍՀՄ ՀՌԽ-ի անդամ ընկեր Ի. Խալենսկի» նկարը ցուցադրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 5-ամյակին նվիրված ցուցահանդեսում։ Նույն թվականին Դելա Վոս Կարդովսկայան մասնակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ցուցահանդեսին։

1924 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարչություն է դասավանդել գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցներում։ 1924 թվականից 1925 թվականները նկարչուհու նկարները ցուցադրվել են Նյու Յորքի ռուսական արվեստի ցուցահանդեսում։ 1925, 1926, 1928 թվականներին մասնակցել է Ժառ-Ցվետ (ստեղծագործական միություն) միության ցուցահանդեսներին։ Շատ է աշխատել գրքերի նկարազարդման բնագավառում։ 1938 թվականին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում տեղի է ունեցել Դմիտրի Կարդովսկու և Դելա Վոս Կարդովսկայի ստեղծագործությունների համատեղ  ցուցահանդեսը։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղափոխվել է Պերեսլավլ Զալեսկի։ 1945 թվականից հետո ապրել է Լենինգրադում։ 1953 թվականին ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Գիտահետազոտական թանգարանում տեղի է ունեցել նկարչուհու հիշատակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. Krasnopivtsev, Anatoly. «Ольга Людвиговна Делла-Вос Кардовская». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Դելա Վոս Կարդովսկայա» հոդվածին։