Օլգա Բոգաևսկայա

ռուս նկարիչ

Օլգա Բորիսովնա Բոգաևսկայա (ռուս.՝ Богаевская Ольга Борисовна, հոկտեմբերի 25, 1915(1915-10-25), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 30, 2000(2000-11-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ և գծանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն):

Օլգա Բոգաևսկայա
Ծնվել էհոկտեմբերի 25, 1915(1915-10-25)
ԾննդավայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 30, 2000(2000-11-30) (85 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և graphical artist
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Օլգա Բորիսովնա Բոգաևսկայան ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 15-ին Պետրոգրադում գիտնական-հնագետի և արվեստի պատմաբանի ընտանիքում: 1931-1932 թվականներին պարապել է Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում Դ. Ե. Զագոսկինի մոտ[1]:

1934 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի գեղարվեստի բաժինը: Պարապել է Սերգեյ Պրիսելկովի, Միխայիլ Ֆյոդորովի, Միխայիլ Բերնշտեյնի և Հենրիխ Պավլովսկու մոտ: 1940 թվականին ավարտում է ինստիտուտն Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում, ստանալով գեղանկարչի կոչում: Դիպլոմային աշխատանքը եղել է «Ընկերուհու հանդիպումը» նկարը (գտնվում է Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում, Սանկտ Պետերբուրգ)[2]: 1940 թվականին ամուսնանում է համակուրսեցի, նկարիչ Գլեբ Սավինովի հետ: Նրանց երջանիկ ընտանեկան և ստեղծագործական միությունը տևում է վաթսուն տարի:

1940-1941 թվականներին գեղարվեստ է դասավանդել Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի քանդակի և ճարտարապետության ինստիտուտին կից Գեղարվեստի միջնակարգ դպրոցում[3]: 1940- ական թվականների վերջերից լենինգրադցի նկարիչների ցուցահանդեսների մշտական մասնակիցներից է: Տաղանդավոր գունանկարիչ է: Ստեղծագործության առաջատար թեմաներից են, մանկական դիմանկարը, ինտերիերի և արտակազմվածքի նատյուրմորտը[4]: 1950-1960-ական թվականների աշխատանքները Բոգաևսկայային դասում են լենինգրադյան նշանավոր գեղանկարիչների շարքին: Նկարչուհու կողմից ստեղծված նկարներից են «Նախաճաշ», «Սուվորովականները» (երկուսն էլ 1947), «Պատանի նատուրալիստներ» (1948), «Ուլյանով եղբայրները» (1950), «Աղավնյակ», «Խաղաղ քուն»[5] (երկուսն էլ 1951), «Դեպի դպրոց» (1953), «Ծաղիկներ: Նատյուրմորտ», «Նատյուրմորտ ելակով», «Աղջիկները»[6] (բոլորը 1956), «Տիկնիկներով աղջիկը», «Այգում»[7], «Շոգ օր» (բոլորը 1957), «Նատյուրմորտ» (1959), «Խնձորներ»[8], «Ինտերիեր»[9], «Հյուրերը», «Դստեր դիմանկարը»[10] (բոլորը 1960), «Ձնծաղիկները», «Նատյուրմորտ»[8] (երկուսն էլ 1961), « Ռ. Սոլուվանովայի դիմանկարը», «Որդու դիմանկարը», «Նարինջներով նատյուրմորտ»[11] (երկուսն էլ 1962), «Որդին», «Աղջիկները»[12], «Նատյուրմորտ սև հաղարջով»[13], «Հասմիկ: Նատյուրմորտ»[14] (բոլորը 1964), «Կանացի դիմանկար», «Մանդոլինայով նատյուրմորտ»[14] (երկուսն էլ 1965), «Հարսանիք»[15] (1967), «Շամփուրներով նատյուրմորտ»[16] (1969), «Վարդեր»[17], «Ամառանոցում», «Սկուտեղով նատյուրմորտ»[18] (բոլորը 1972), «Ֆեդյա» (1973), «Ծովափին» (1975)[19], «Կատյան տիկնիկով», «Թռչնակով նատյուրմորտ»[20] (երկուսն էլ 1976), «Կատյա»[21] (1978), «Շաշկի», «Մանկական տոն»[22] (1980), «Բանկաները արևի տակ» (1981), «Գարուն», «Ստվերի տակ»[23] (երկուսն էլ 1990) և այլն: 1989-1992 թվականներին Բոգաևսկայայի աշխատանքները հաջողությամբ ցուցադրվել են Ֆրանսիայում կայացած ռուսական գեղանկարչության L' Ecole de Leningrad ցուցահանդես աճուրդում[24]:

Օլգա Բոգաևսկայան մահացել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում կյանքի ութսունվեցերորդ տարում: Նրա ստեղծագործությունները գտնվում են Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում, Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, ԿԺՀ, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Юрасовская Н. М. Ольга Борисовна Богаевская. — Санкт-Петербург: Художник России, 1992. — С. 7.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С. 52.
  3. Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — С. 145.
  4. Ольга Борисовна Богаевская. Выставка произведений. Каталог. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 7.
  5. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С. 8.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 7.
  7. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 9.
  8. 8,0 8,1 Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 10.
  9. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 7.
  10. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 10.
  11. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С. 9.
  12. Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1965. — С. 12.
  13. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 11.
  14. 14,0 14,1 Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С. 9.
  15. Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Министерство культуры РСФСР, 1967. — С. 19.
  16. Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 12.
  17. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 10.
  18. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 15.
  19. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 12.
  20. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С. 12.
  21. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 283—284.
  22. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 10.
  23. Юрасовская Н. М. Ольга Борисовна Богаевская. — Санкт-Петербург: Художник России, 1992. — С. 112
  24. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — Р. 134—135.

Արտաքին հղումներԽմբագրել