Օի Կացուշիկա
Օի Կացուշիկա (ճապ.՝ 葛飾応為 կացուսիկա օ։ի), ճապոնացի ուկիյո-է նկարչուհի, Կացուշիկա Հոքուսայի երրորդ դուստր։ Անձնական անուն` Էյ (ճապ.՝ 栄) կամ Օ-Էյ (ճապ.՝ お栄, նաև 阿栄, 應栄)[1]։
Օի Կացուշիկա ճապ.՝ 葛飾応為 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1800 |
Ծննդավայր | Էդո, Ճապոնիա |
Վախճանվել է | մոտ 1866 |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարչուհի և ukiyo-e artist |
Թեմաներ | ուկիյո-է |
Հայր | Կացուշիքա Հոքուսայ |
![]() |

Օիի ծննդյան և մահվան տարեթվերն ու վայրերն անհայտ են, կան տեսություններ, որ նա ծնվել է, երբ Հոքուսայը 32 (1791 թվականին) կամ 37 տարեկան էր (1797 թվականին)[1][2]։ Օին ամուսնացած էր հայտնի նկարիչ Մինամիձավա Տոմեյեմի (ճապ.՝ 南沢等明 մինամիձավա տո:մեյ) աշակերտի հետ, Բայց նա գտնում էր իր ամուսնու կտավները կատակերգականորեն անսիրված, և նա բաժանվեց նրանից, որից հետո նա վերադարձավ իր ծնողների տուն[3][1]։ Օին վերցրել է իր մասնագիտական կեղծանունը, ըստ որոշ տեղեկությունների, այն պատճառով, որ հայրը նրան անվանել է ընդամենը «էյ!» (ճապ.՝ オーイ օ:ի)[1]։
Օին օգնում է Հոքուսային իր աշխատանքում երիտասարդ տարիքից և ստեղծել է իր առաջին աշխատանքը 1810 թվականից հետո[3]։ Քանի որ Օիի նկարչության ոճը և հատկապես ձեռքերն ու մազերը պատկերելը նման է իր ավագ քրոջ Տացուձյոյի[ja] աշխատանքին, նրանց համարում էին մեկ մարդ[4]։ Օին շատ տաղանդավոր էր, դա նշում է նրա հայրը. «Գեղեցկուհիներ նկարելու հարցում ես Օիին մրցակից չեմ։ Նա հիանալի է նկարում» (ճապ.՝ 美人画にかけては応為には敵わない。彼女は妙々と描き、よく画法に適っている)[3]։ Օիի ամենաքննադատության արժանացած աշխատանքներն են` «Երաժշտական եռյակ» (ճապ.՝ 三曲合奏図), «Գիշերային տեսարան Յոշիվարայում» (ճապ.՝ 吉原夜景図), «Սակուրան գիշերը» (ճապ.՝ 夜桜図)[1]։
Հոքուսայի մահից մի քանի տարի անց Օին հեռացել է տնից և այլևս չի վերադարձել[1]։
Մանգակա Հինակո Սուգիուրան ստեղծել է Miss Hokusai մանգան՝ հիմնվելով Օիի կյանքի պատմության վրա։ 2015 թվականին մանգաի հիման վրա նկարահանվել է համանուն անիմե ֆիլմ։
-
«Երաժշտական եռյակ». կանայք կոտոյով, կոկյուով և սյամիսենով
-
«Գիշերային տեսարան Յոշիվարայում»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 朝日
- ↑ Камия, 2006, էջ 116
- ↑ 3,0 3,1 3,2 葛飾北斎伝, 1999
- ↑ [久保田 美術史家の小林忠もこれを支持している(『江戸の浮世絵』 藝華書院、2009, с. 362 978-4-9904055-1-9]
Գրականություն
խմբագրել- 葛飾応為 // 朝日日本歴史人物事典. — 朝日新聞出版.
- Хироси Камия 葛飾応為 // 浮世絵師列伝 / под ред. Тадаси Кобаяси. — Хэйбонся, 2006. — ISBN 978-4-582-94493-8
- 飯島虚心 葛飾北斎伝. — 岩波書店, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օի Կացուշիկա» հոդվածին։ |