Օիեր Սանխուրխո

իսպանացի ֆուտբոլիստ

Օիեր Սանխուրխո Մատե ավելի հայտնի է որպես Օիեր (անգլ.՝ Oier Sanjurjo Maté, մայիսի 25, 1986(1986-05-25)[1][2][3], Estella-Lizarra, Նավառա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Օսասունա» ֆուտբոլային ակումբի կազմում։ Կարող է հանդես գալ ինչպես պաշտպանի, այնպես էլ կիսապաշտպանի դիրքում։

Օիեր Սանխուրխո
անգլ.՝ Oier Sanjurjo Maté
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օիեր Սանխուրխո Մատե
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1986(1986-05-25)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Էստելիա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Օսասունա
Համար 6
Պատանեկան կարիերա
2000-2005 Իսպանիա Օսասունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2009 Իսպանիա Օսասունա B 99 (0)
2008-ներկա Իսպանիա Օսասունա 274 (13)
2011-2012   Իսպանիա Սելտա Վիգո 33 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 19, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Իր կարիերայի սկզբնական շրջանը ֆուտբոլիստը անցկացրել է հարազատ «Իզարա ՖԱ»-ի ակադեմիայում, այնուհետև միացել է «Օսասունայի» ակադեմիային։ Լա Լիգայի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 24-ին «Դեպորտիվոյի» դեմ խաղում՝ 10-րդ րոպեին փոխարինելով Նաչո Մոնրեալին։ Այդ հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով[4]։

Հաջորդ մրցաշրջանի առաջին հինգ հանդիպումներում ֆուտբոլիստը հադես է եկել աջ պաշտպանի դիրքում՝ փոխարինելով Սեզար Ասպիլիկուետային[5]։ 2011 թվականի հուլիսի 11-ին Օիերը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Սելտա Վիգո»[6]։

Վարձակալությունից վերադառնալուց հետո իսպանացին երկարաձգել է թիմի հետ իր պայմանագիրը մինչև 2015 թվականը[7]։ 2012-2013 մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 28 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ[8][9], բայց այնուամենայնիվ թիմը 14 տարվա դադարից հետո թիմը տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոն։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Դիվիզիոն Տարի Խաղ Գոլ
Օսասունա B   Իսպանիա Սեգունդա B 2005-2009 99 0
Սելտա Վիգո (վարձավճար)   Իսպանիա Սեգունդա Դիվիզիոն 2011-2012 34 0
Օսասունա   Իսպանիա Լա Լիգա, Սեգունդա Դիվիզիոն 2008-ներկա 298 13

Ձեռքբերումներ խմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2018-19

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել