Օժանդակ համահնչյուններ, Օժանդակ հնչյունների կիրառումը մեկ կամ մի քանի ձայներում հանգեցնում է օժանդակ համահնչյունների ստեղծմանը, որոնք չունեն ինքնուրույն ֆունկցիոնալ նշանակություն։ Այդ համահնչյուններից մի քանիսն ունեն տերցիաներով կառուցվող ակորդի արտաքին տեսք, իսկ մյուս՝ ավելի բարդ համահնչյունները ընդհանրապես տերցիաներով չեն դասավորվում։ Այսպիսի կեղծ ինքնուրույն ունեցող ակորդներից ամենագործածականներն են.

ա) D7-ի նկատմամբ օժանդակ հանդիսացող փոքրացրած սեպտակորդը. նա հաճախ գրվում է I# աստիճանից, ինչպես SII-ի համար ձգտող սեպտակորդը։

բ) Տոնիկայի նկատմամբ օժանդակ հանդիսացող փոքրացրած սեպտակորդը. նա հաճախ մաժորում գրվում է II# աստիճանից, ինչպես DTIII-ի համար ձգտող սեպտակորդը, իսկ մինորում` IV#-ից` ինչպես D-ի համար ձգտող սեպտակորդը։

գ) K64-ի նկատմամբ օժանդակ հանդիսացող ձգտող ակորդը (D-ային ձայնառությամբ)։

Աղբյուրներ խմբագրել

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 322-323