Օթյակ (նկար, Ռենուար)
Օթյակ (ֆր.՝ La Loge), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Նկարի չափերը՝ 80×63.5 սմ, շրջանակի չափերը՝ 106.6×91×12.3 սմ[1]: Օգտագործվում է նաև «Օթյակ օպերայում» անվանումը[2]:
Օթյակ ֆր.՝ La Loge | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ-Օգյուստ Ռենուար |
տարի | 1874 |
բարձրություն | 80 |
լայնություն | 63,5 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ |
հավաքածու | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Օթյակ» նկարը պահվում է Լոնդոնում՝ Կուրտոյի արվեստի ինստիտուտում[3]:
ՊատմությունԽմբագրել
Նկարը հանրությանն է ներկայացվել Փարիզում 1874 թվականին անցկացված իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսում։ Այն եղել է Ռենուարի ամենահայտնի կտավներից մեկը 1870-ական թվականների կեսերին[4]: Չնայած նրան, որ նկարն ստացել է դրական արձագանք, Ռենուարն այն կարողացել է վաճառել միայն 1875 թվականին՝ հարաբերականորեն ոչ մեծ գումարով՝ 475 ֆրանկով[5]:
ՆկարագրությունԽմբագրել
Նկարում պատկերված են օպերային թատրոնի օթյակում նստած կին (առջևի պլանում) և տղամարդ (հետին պլանում)։ Այս կտավի համար կեցվածք են ընդունել նկարչի հարազատ եղբայրը՝ լրագրող Էդմոն Ռենուարը (ֆր.՝ Edmond Renoir) և Մոնմարտրի բնորդուհի Նինի Լոպեսը (ֆր.՝ Nini Lopez)[4][6][7]:
Նկարն ստեղծված է մարգարտասպիտակ, դեղին և սև երանգներով։ Կնոջ հագին սև-սպիտակ զգեստ է, տղամարդու հագին՝ սև ֆրակ և սպիտակ վերնաշապիկ։ Կնոջ մարգարտե վզնոցը նկարված է սպիտակ փոքր փայլուն կետերով։ Կինը նայում է նկարը դիտողին, նրա թատերական հեռադիտակն իջեցված է և գտնվում է նրա ձեռքում։ Տղամարդը հեռադիտակով նայում է մյուս կողմ, հավանաբար օպերային թատրոնի բեմին[6][7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gallery Collections: Pierre-Auguste Renoir — La Loge» (HTML)։ The Courtauld Gallery, www.artandarchitecture.org.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 07.06.2012
- ↑ Жиль Нере. Ренуар. — Taschen / Арт-Родник, 2009. — 440 с. — ISBN 978-5-404-00066-5
- ↑ «Pierre-Auguste Renoir — La loge» (HTML)։ The Courtauld Gallery։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 07.06.2012
- ↑ 4,0 4,1 «Renoir at the Theatre — Looking at La loge» (HTML)։ The Courtauld Gallery։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 07.06.2012
- ↑ «Журнал "Художественная галерея" — «Ложа»» (HTML)։ gallery.lariel.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 07.06.2012
- ↑ 6,0 6,1 «Пьер Огюст Ренуар — "Ложа"» (HTML)։ impressionnisme.narod.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 07.06.2012
- ↑ 7,0 7,1 М. С. Лебедянский. Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
Արտաքին հղումներԽմբագրել
- Интерактивный вид зала галереи Института искусства Курто, в котором находится картина «Ложа»(չաշխատող հղում) (надо перейти вправо), www.courtauld.ac.uk