Մեզութ Օզիլ[4] (գերմ.՝ Mesut Özil, թուրքերեն՝ Mesut Özil, հոկտեմբերի 15, 1988(1988-10-15)[5][6], Գելզենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7]), թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ։ Արսենալի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Մեզութ Օզիլ
գերմ.՝ Mesut Özil[1]
թուրքերեն՝ Mesut Özil[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մեզութ Օզիլ
Ազգությունը Թուրքերը Գերմանիայում և Թուրքեր
Քաղաքացիությունը  Գերմանիա[2] և  Թուրքիա[2][3]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Գելսենկիրխեն, ԳերմանիաԳերմանիա բայց թուրքիայից է
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2008 Գերմանիա Շալկե 04 30 (0)
2008 - 2010 Գերմանիա Վերդեր Բրեմեն 71 (13)
2010 - 2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ 105 (19)
2013 - Անգլիա Արսենալ 83 (15)
Ազգային հավաքական
2006 - 2007 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 11 (4)
2007 - 2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 16 (5)
2009 - Գերմանիա Գերմանիա 76 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

2008 թվականին պայմանագիր է կնքել է գերմանական Վերդեր ակումբի հետ։ 2010 թվականի օգոստոսի 17-ին 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։ 2010 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։ Դեռ փոքր տարիքից Մեզութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում։ 2000 թվականին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի։

2005 թվականին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ։ Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թվականի հունվարի 31-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով։

Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ։ 2007 թվականի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երիտասարդական հավաքական, իսկ 2009 թվականին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն։

2009 թվականի փետրվարի 5-ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Մեզութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ։ Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում։ Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին։ Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»։ Ժոզե Մոուրինյոն թիմի մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ։ 2010 թվականի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայական ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով։

Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում։ 2013 թվականի օգոստոսին 42.5 միլիոն ֆունտով տեղափոխվեց Արսենալ։

Հավաքականի կազմում խմբագրել

Դեբյուտ խմբագրել

2007 թվականին Մեսութը հրավիրվել է մինչև 21 տարեկանների Գերմանիայի ֆուտբոլի հավաքական։ 2008 թվականին մասնակցել է Եվրո-2008-ի եզրափակիչ խաղին։ 2009 թվականի փետրվարի 5-ին կանչվել է Գերմանիայի հիմնական հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին Օզիլը առաջին անգամ հանդես է եկել Գերմանիայի հավաքականում ընդդեմ Նորվեգիայի հավաքականի։ Խաղն ավարտվել է Նորվեգիայի հավաքականի հաղթանակով՝ 1:0:

2010 թվականի աշխարհի առաջնություն խմբագրել

Գերմանացիները սկսել են աշխարհի առաջնության եզրափակիչ մասը D խմբում։ Առաջին հանդիպումը Գերմանիայի հավաքականն անցկացրել է Ավստրալիայի հավաքականի դեմ։ Օզիլը խաղին մասնակցել է առաջին րոպեից։ 12-րդ րոպեին ստացել է խաղի առաջին դեղին քարտը։ Դաշտում անցկացրել է 74 րոպե, այնուհետև նրան փոխարինել է Մարիո Գոմեսը։ Այդ ժամանակ գերմանացիները հաղթում էին 4:0 հաշվով (խաղն ավարտվել է այդ նույն հաշվով)։ Հաջորդ խաղում Գերմանիան պարտություն է կրել Սերբիայի հավաքականից՝ 1:0 հաշվով։ Գերմանացիները 37-րդ րոպեին խաղում էին 10 հոգով, քանի որ Միրոսլավ Կլոզեն առաջին խաղակեսում ստացել էր 2 դեղին քարտ։ Օզիլն այս խաղում անցկացրել է 70 րոպե։ D խմբի հաջորդ խաղում Գերմանիաի հավաքականը հանդիպել է Գանայի ազգային հավաքականի հետ։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին և 60-րդ րոպեին խփել է խաղի միակ գոլը։ Աշխարհի առաջնության 1/8 փուլ Գերմանիայի հավաքականն անցել է Անգլիայի հավաքականի հետ։ Օզիլը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեին, խաղին մասնակցել է 85 րոպե։ Գերմանացիները հաղթել են 4:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ են անցել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին։ Նա անցկացրել է 90 րոպե և միայն ավելացրած ժամանակում է փոխարինվել։ Խաղն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 4:0: Կիսաեզրափակչում գերմանացիները հանդիպել են իսպանացիների հետ։ Այդ հանդիպմանը Օզիլը խաղացել է 90 րոպե։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պույոլը 73-րդ րոպեին խփել է միակ գոլը՝ հաղթանակ բերելով Իսպանիայի հավաքականին հաղթանակը։ Գերմանացիներին երրորդ տեղի համար սպասվում էր խաղ Ուրուգվայի հավաքականի դեմ։ Օզիլը դուրս է եկել խաղադաշտ խաղի մեկնարկից։ 19-րդ րոպեին Թոմաս Մյուլերը բացել է խաղի հաշիվը, սակայն 9 րոպե անց Էդինսոն Կավանին հավասարեցրել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը առաջ է մղել Ուրուգվայի հավաքականին։ Գերմանացիները ուղղել են դա 5 րոպե անց։ Գոլը խփեց Յանսենը։ Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Սամի Խեդիրան։ Այս աշխարհի առաջնությանը Օզիլը խփել է մեկ գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնք առաջադրվել են Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակ»-ին։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[lower-alpha 1] Լիգայի գավաթ[lower-alpha 2] Եվրոպա Այլ[lower-alpha 3] Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շալկե 04 2006–07 Բունդեսլիգա 19 0 1 0 2 0 1[lower-alpha 4] 0 23 0
2007–08 11 0 1 1 0 0 4[lower-alpha 5] 0 16 1
Ընդամենը 30 0 2 1 2 0 5 0 39 1
Վերդեր Բրեմեն 2007–08 Բունդեսլիգա 12 1 0 0 0 0 2[lower-alpha 4] 0 14 1
2008-09 28 3 5 2 14[lower-alpha 5][lower-alpha 4] 0 47 5
2009–10 31 9 5 0 8[lower-alpha 6] 0 44 11
2010–11 0 0 1 0 0 0 1 0
Ընդամենը 71 13 11 2 0 0 24 2 106 17
Ռեալ Մադրիդ 2010–11 Լա Լիգա 36 6 6 3 11[lower-alpha 5] 1 53 10
2011–12 35 4 5 0 10[lower-alpha 5] 2 2 1 52 7
2012–13 32 9 8 0 10[lower-alpha 5] 1 2 0 52 10
2013–14 2 0 0 0 0 0 2 0
Ընդամենը 105 19 19 3 31 4 4 1 159 27
Արսենալ 2013–2014 Պրեմիեր Լիգա 26 5 5 1 1 0 8[lower-alpha 5] 1 40 7
Ընդհանուր 26 5 5 1 1 0 8 1 40 7
Ընդհանուր կարիերայում 232 37 37 7 3 0 68 7 4 1 344 52

Միջազգային գոլեր խմբագրել

Ամսաթիվ Մրցավայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 Սեպտեմբերի 5, 2009 ԲայԱրենա, Լեվերկուսեն, Գերմանիա   Հարավային Աֆրիկա 2–0 2–0 Ընկերական հանդիպում
2 Հունիսի 23, 2010 Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա   Գանա 1–0 1–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
3 Հոկտեմբերի 8, 2010 Օլիմպիկ Ստադիոն, Բեռլին, Գերմանիա   Թուրքիա 2–0 3–0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
4 Հունիսի 7, 2011 Տոֆիք Բահրամով Ստադիոն, Բաքու, Ադրբեջան   Ադրբեջան 1–0 3–1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
5 Սեպտեմբերի 2, 2011 Վելտինս Արենա, Գելսենկիրխեն, Գերմանիա   Ավստրիա 2–0 6–2 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
6 Սեպտեմբերի 2, 2011 Վելտինս Արենա, Գելսենկիրխեն, Գերմանիա   Ավստրիա 4–1 6–2 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
7 Հոկտեմբերի 11, 2011 Էսպրիթ Արենա, Դյուսելդորֆ, Գերմանիա   Բելգիա 1–0 3–1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
8 Նոյեմբերի 15, 2011 Վոլկսպարք Ստադիոն, Համբուրգ, Գերմանիա   Հոլանդիա 3–0 3–0 Ընկերական հանդիպում
9 Հունիսի 28, 2012 Ազգային Ստադիոն, Վարշավա, Լեհաստան   Իտալիա 1–2 (pen.) 1–2 ՈՒԵՖԱ Եվրո 2012
10. Սեպտեմբերի 7, 2012 ԱՎԴ Արենա, Հանովեր, Գերմանիա   Ֆարերյան կղզիներ 2–0 3–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
11. Սեպտեմբերի 7, 2012 ԱՎԴ Արենա, Հանովեր, Գերմանիա   Ֆարերյան կղզիներ 3–0 3–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
12. Սեպտեմբերի 11, 2012 Էռնստ Հապել Ստադիոն, Վիեննա, Ավստրիա   Ավստրիա 2–0 (pen.) 2–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
13. Հոկտեմբերի 12, 2012 Ավիվա Ստադիոն, Դուբլին, Իռլանդիա   Իռլանդիա 3–0 (pen.) 6–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
14. Հոկտեմբերի 16, 2012 Օլիմպիկ Ստադիոն, Բեռլին, Գերմանիա   Շվեդիա 4–0 4–4 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
15. Սեպտեմբերի 10, 2013 Տորսվելոր, Տորսհավն, Ֆարերյան կղզիներ   Ֆարերյան կղզիներ 2–0 (pen.) 3–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
16. Հոկտեմբերի 11, 2013 Ռայնեներջի Ստադիոն, Կոլոգնե, Գերմանիա   Իռլանդիա 3–0 3–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
17. Հոկտեմբերի 15, 2013 Ընկերներ Արենա, Սոլնա, Շվեդիա   Շվեդիա 1–2 5–3 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
18. Հունիսի 30, 2014 Էստադիո Բեիրա Ռիո, Պոռտո Ալեգրե, Բրազիլիա   Ալժիր 2–0 2–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
 
Օզիլը Օլիվիե Ժիրուի հետ

Տիտղոսներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Վերդեր Բրեմեն
Ռեալ Մադրիդ
Արսենալ

Ազգային խմբագրել

Գերմանիա
 
Օզիլը Արսենալի կազմում տուգանային իրացնելիս

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.hurriyet.com.tr/yazarlar/ayse-arman/almanya-icin-oynuyorum-turkiyeyi-kalbimde-tasiyorum-40744983
  2. 2,0 2,1 https://www.dw.com/tr/mesut-%C3%B6zil-resmen-alman-oldu/a-4562823
  3. https://spor.haber7.com/fenerbahce/haber/3058120-mesut-ozil-turk-statusunde
  4. Mesut Özil: Как произносится Mesut Özil, язык: Немецкий, Турецкий — Forvo. Согласно правилам как турецкой, так и немецкой практической транскрипции, l в таких случаях передаётся как ль. В имени и в фамилии немцы ставят ударение на первый слог, турки — на последний.
  5. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  6. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #1025281462 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզութ Օզիլ» հոդվածին։