Օզդ (հունգ.՝ oːzd) քաղաք Բորսոդ Աբուաի Զեմփլեն մարզում, Հյուսիսային Հունգարիայում։ Միշկոլց քաղաքից հեռավորությունը 40 կմ է։ Օզդը մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է։

Բնակավայր
Օզդ
Ózd
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Առաջին հիշատակում1272
Մակերես91.56 կմ2 կմ²
ԲԾՄ183 մետր
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն32,827 մարդ
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(+36) 48
Փոստային դասիչ3600
Պաշտոնական կայքozd.hu
Օզդ (Հունգարիա)##
Օզդ (Հունգարիա)

Պատմություն խմբագրել

 
Օզդ
 
Սուրբ Նիկողայոս եկեղեցի

Այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Օզդ գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1272 թվականին։ Ժամանակակից քաղաքը ձևավորվել է Հունգարիայի սոցիալիստական դարաշրջանում` Օզդ Բոյլոկ և Սայուվարկոնի քաղաքների միավորումից, երբ երկրի հյուսիսային մասը դարձել է ծանր արդյունաբերության կենտրոն։ Օզդում կան մեծ թվով գնչուներ, 1,025 մարդ։ Օզդը Հունգարիայի ամենաաղքատ քաղաքներից մեկն է։

Սպորտ խմբագրել

Օզդում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Օզդի ամենահաջողակ ֆուտբոլային թիմը «Ózdi Kohász SE»-ն է, որը խաղացել է Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում` Հունգարիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում[1]։ Այնուամենայնիվ ակումբը լուծարվել է 2003 թվականին։

Քույր քաղաքներ խմբագրել

Օզդը քույր քաղաք է հռչակվել հունգարական Հոդմեզովասարհելիի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hungarian League 1961-62». Rec.Sport.Soccer Statistics Foundation.com. 2015 թ․ մայիսի 29.

Արտաքին հղումներ խմբագրել