Օեստեի աշտարակներ (իսպ.Torres de Oeste), ամրոց է Կատորիայում, Գալիսիա, Իսպանիա։ Գտնվում է Ասուրա գետի գետաբերանի մոտ։ Աշտարակներն այսօր ավերված են։

Օեստեի աշտարակներ
Torres de Oeste
Նկարագրություն
Տեսակամրոց
ՀասցեԻսպանիա Իսպանիա
Վարչական միավորCatoira?[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված9-րդ դար
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ
Քարտեզ
Քարտեզ
 Torres de Oeste Վիքիպահեստում

Օեստեի աշտարակները հռչակվել են որպես Պատմական Ժառանգության հուշարձաններ։

Պատմություն խմբագրել

9-րդ դարում Լեոնի Ալֆոնսո 2-րդ թագավորը կառուցել է ամրոցը Վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար։ Կանգուն մնացած երկու աշտարակներն էլ այդ ժամանակաշրջանի են և ունեն հին հռոմեական ճարտարապետության տարրեր։

2 դար անց, Լեոնի Ալֆոնսո 5-րդ արքան աշտարակները նվիրում է Իրա Կոմպոստելայի եպիսկոպոսությանը, որի եպիսկոպոն այդ ժամանակ Վեստրուարիուսն էր։ Հետագայում, մյուս եպիսկոպոսներն իրականացրել են ամրոցի ամրապնդման և ընդարձակման աշխատանքներ։ Ամրոցի կառուցումը որոշվում է 12-րդ դարում։ Այդ ժամանակ ամրոցի պարիսպը կազմված էր 12 աշտարակներից, որոնք շրջապատված էին ճահճուտներով։

Ամրոցի տարածքում կա 12-րդ դարի մատուռ՝ նվիրված Հակոբոս առաքյալին։

Աշտարակներն սկսել են անկում ապրել 15-րդ դարում։

Ամեն ամառ, օգոստոսի առաջին կիրակի օրը նշվում է Վիկինգների դեմ հաղթանակի օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Simonis, Damien, et al. (2005). Spain, p. 553. Lonely Planet. ISBN 1-74059-700-1.
  • Decreto del Ministerio de Instrucción Pública y Bellas Artes publicado en la Gaceta de Madrid n.º 155 de 4 de junio de 1931, disponible en línea en: [1].
  • «Catoira» Web oficial. Consultado el 20 de diciembre de 2014.

Արտաքին հղումներ խմբագրել