Օդրի Նիֆենեգեր

ամերիկացի գրող, արվեստի գործիչ և համալսարանի դասախոս

Օդրի Նիֆենեգեր (անգլ.՝ Audrey Niffenegger, հունիսի 13, 1963(1963-06-13)[1][2][3][…], South Haven, Վան Բուրեն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գրող, արվեստի գործիչ և համալսարանի դասախոս։

Օդրի Նիֆենեգեր
անգլ.՝ Audrey Niffenegger
Ծնվել էհունիսի 13, 1963(1963-06-13)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրSouth Haven, Վան Բուրեն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, արվեստագետ, վիզուալ արտիստ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց
Ուշագրավ աշխատանքներԺամանակի ճամփորդի կինը (վեպ) և Her Fearful Symmetry?
ԱշխատավայրColumbia College Chicago?
Պարգևներ
ԱմուսինԷդդի Քեմփբել
Կայքaudreyniffenegger.com
 Audrey Niffenegger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օդրի Նիֆենեգերը ծնվել է 1963 թվականին քաղաքում Հարավային Հևենում (անգլ.՝ South Haven), Միչիգան։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էվենսթոն (անգլ.՝ Evanston), Իլինոյս նահանգ։ Իր կյանքի մեծ մասը Օդրին անցկացրել է Չիկագոյում կամ քաղաքին կից։

Արդեն 1978 թվականին նա սկսեց իր առաջին քայլերը արվեստում։ Ուիլյամի Ուիմերի (անգլ.՝ William Wimmer) հովանու ներքո զբաղվում էր նկարչությամբ, Նիֆենեգերը սովորել է Չիկագոյի արվեստի դպրոցում (անգլ.՝ School of the Art Institute of Chicago): 1991 թվականին Չիկագոյի համալսարանում (անգլ.՝ MFA) ստացել է Արվեստի մագիստրոսի աստիճան։ 1987 թվականից նրա գծանկարները, գեղանկարները, ուրվանկարներն ու կոմիքսներն ցուցադրվում և վաճառվում են Չիկագոյի Printworks Gallery պատկերասրահում։

Կարիերա խմբագրել

Օդրի Նիֆենեգերը առաջին գրքերը կատարվել են ձեռքով՝ թվով 10 հատ։ Ավելի ուշ նրանցից երկուսը՝ Արկածներ և Երեք արյունակից քույրերը վեպերը, տպագրվել են Abrams Books հրատարակության կողմից։ Վերջինը պատմում է երեք տարօրինակ քույրերի մասին, որոնք ապրում են ծովի ափին գտնվող տանը։ Գիրքը հաճախ համեմատվում է  Էդվարդ Գորիի (անգլ.՝ Edward Gorey) աշխատանքների հետ։ 2004 թվականի The Night Bookmobile վեպը տեսողական նովելների ձևաչափով հրատարակվել է The Guardian հրատարակչությունում[5]։

Գրող խմբագրել

1997 թվականին Օդրի Նիֆենեգերի մոտ գաղափար առաջացավ ստեղծել գրաֆիկական նովել ժամանակի ճամփորդի  և նրա կնոջ մասին։ Երբ նա գիտակցեց, որ մշտական տեղափոխման ազդեցությունը դժվար է փոխանցել անշարժ պատկերի միջոցով, Օդրին որոշեց գրել այս վեպը։ Ժամանակի ճամփորդի կինը գիրքը տպագրվել է 2003 թվականին MacAdam/Cage անկախ հրատարակչության կողմից։ Վեպը բեսթսելլեր է դարձել։ Համանուն վեպի էկրանավորումը Էրիկ Բանի և Ռեյչել Մաքադամսի մասնակցությամբ վարձույթի է դուրս եկել 2009 թվականի օգոստոսին։

Մատենագիտություն խմբագրել

Գրաֆիկական գրքեր խմբագրել

  • Ծեր կույսը (1986)
  • Աբերանտ Աբեկադարիում (1986)
  • Մարդասպանը[6]
  • Գարուն[6]

Վեպեր խմբագրել

Գրաֆիկական նովելներ խմբագրել

  • Երեք արյունակից քույրերը «The Three Incestuous Sisters» (2005)
  • Արկածներ (2006)

Փոքր պատմություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Նիֆենեգեր» հոդվածին։