Օդերևութաբանական արբանյակ
Օդերևութաբանական արբանյակ, Երկրի արհեստական արբանյակ (ԵԱԱ)՝ եղանակի կանխագուշակման օդերևութաբանական (ամպամածության տեղաբաշխում, Երկրի մակերևույթի և մթնոլորտի ջերմային ճառագայթման ու արեգակնային ճառագայթման անդրադարձման) տվյալներ ստանալու համար։ Երկրի արհեստական արբանայակներով օդերևութաբանական տվյալներ ստանալու փորձերը ԽՍՀՄ-ում կատարվել են 1966 թվականից։ 1969 թվականից արձակվել են «Մետեոր» սերիայի արբանյակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 520)։ |