Օգսեն Խոճասարյան

հայ հրապարակախոս, խմբագիր

Օգսեն Խոճասարյան (1838 - 1878), հայ հրապարակախոս, խմբագիր։

Օգսեն Խոճասարյան
Ծնվել է1838
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1878
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Զբաղվել է հրապարակախոսությամբ. նախ աշխատակցել է Կ. Փանոսյանի «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթին, ապա 1868 թվականին հիմնել է «Օրագիրը», որը լույս է ընծայել կեսը հայերեն, կեսը՝ հայատառ թուրքերեն՝ թուրքախոս հայերի համար։ 1869 թվականին թուրքական կառավարությունը փակել է այդ թերթը։ Փոխելով անունը՝ կարճ ժամանակ հրատարակել է «Օրագիր Կ. Պոլսո» վերնագրով։ Հետագայում, երբ դա էլ է փակվել, 1874-1878 թվականներին հրատարակել է «Նոր դար» թերթը, սուր պայքարի մեջ լինելով Հակոբ Պարոնյանի հետ, որը նրան մտցրել է իր «Ազգային ջոջերի» մեջ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 65.