Օգսենտիոս Գուրգենյան

հայ թարգմանիչ

Օգսենտիոս Գուրգենյան (1826, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1900), հայ կրթական գործիչ։

Օգսենտիոս Գուրգենյան
Ծնվել է1826
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1900
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունթարգմանիչ

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Ս. Ղազար վանքում, վարել ուսուցչական պաշտոն։ Գիտական գործունեությունն սկսել է 1843-1844 թթ.-ին «Բազմավեպի» առաջին տարիների համարներում գրելով մի շարք հոդվածներ բնագիտական, աշխարհագրական և գյուղատնտեսական հարցերի մասին։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա հետևյալ աշխատությունները՝ «Քերականութիւն անգղ.-հայ», «Ընթացք իմաստասիրութեան»։ Կատարել է թարգմանություններ գերազանցապես կրոնաբարոյական խնդիրներին նվիրված երկերի[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 273.