Օգոստիանոս Բաջենցի
Օգոստիանոս Բաջենցի (հայտնի է նաև Օգոստիանոս Բաջենց, Ավգուստինիոս Բաջենցի անուններով, , Ապարաններ - 1667), կրոնական գործիչ[1]։
Օգոստիանոս Բաջենցի | |
---|---|
Ծնվել է | Անհայտ |
Ծննդավայր | Ապարաններ |
Մահացել է | 1667 թվական |
Մահվան վայր | Անհայտ |
Կրոն | Քրիստոնեություն |
Երկեր | Եվրոպայի մասին ճանապարհորդական գրություններ |
Գործունեություն | Նախիջևանի կաթոլիկ արքեպիսկոպոս |
Կենսագրական տվյալներ
խմբագրելՕգոստիանոս Բաջենցու կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է Երնջակ գավառի Ապարաններ բնակավայրում։ 1605 թվականին Շահ Աբասի իրականացրած բռնագաղթից փրկվելուց հետո՝ 1609 թվականին ճանապարհորդության է մեկնել Եվրոպայում։ Գրչագրել է մի շարք ձեռագրեր։ Նրա ճանապարհորդական գրությունները տպագրվել են իր մահից շուրջ 200 տարի հետո՝ 1884 թվականին[1]։
Օգոստիանոս Բաջենցին 1622-ից 1654 թվականներին եղել է Նախիջևանի կաթոլիկ արքեպիսկոպոսը[1]։
Մահացել է 1667 թվականին[1]։