Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ/3



Markup logo.svg

Խմբագրել հոդվածները
Աշխատանքը վիքիկոդի հետ


Ձևավորում
Կոկիկ դարձնենք վիքիտեքստը


Հղումներ և վիքիհղումներ
Կապենք էջերը միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիկոդով խմբագրման հիմունքների մասին տեսաուղեցույց, որտեղ խոսվում է նաև հղումների ստեղծման մասին։

Վիքիհղումները, Վիքիպեդիայի բանալի հասկացություններից մեկն են։ Վիքիհղումը բառը կապում է առցանց հանրագիտարանի մեկ այլ էջի հետ և հնարավորություն տալիս անցում կատարել այդ հոդված։


Ընդհանուր առմամբ, վիքիհղումները դրվում են հոդվածի կարևոր տերմինների առաջին հիշատակումների ժամանակ։


Բոլոր վիքիհղումները դրվում են քառակուսի փակագծերի կիրառմամբ, ինչպես օրինակ [[Հոդվածի անվանում]]։


Եթե ցանկանում ես հղում կատարել ինչ-որ հոդվածի, սակայն հոդվածի տեքստում հղված հոդվածի փոխարեն լինի մեկ այլ տեքստ, կարող ես օգտագործել կանգնակ | կամ ⇧ Shift+\ կարճ անցումը: Այլ տեքստ ցուցադրելու համար կիրառում ենք հետևյալ ձևը՝ [[հոդվածի անվանում|նախընտրելի տեքստ]]


# նշանը կիրառելու միջոցով՝ կարող ես հղում դնել նաև որևէ էջի հատուկ հատվածին:
[[Հոդվածի անվանում#Վերնագրի կամ ենթավերնագրի անվանում|Նախընտրելի տեքստ]]


[[Հղում]] տեքստում երևում է հղում
[[Արարատ (քաղաք)|Արարատ]] տեքստում երևում է Արարատ