Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շառլուա (այլ կիրառումներ)

Օգյուստ Օնորե Շառլուա (ֆր.՝ Auguste Honoré Charlois, նոյեմբերի 26, 1864(1864-11-26), Լա Կադյեր դ'Ազուր - մարտի 26, 1910(1910-03-26), Նիս, Ֆրանսիա), ֆրանսիացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Նիցայի աստղադիտարանում։ 1887 - 1904 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 99 աստերոիդ, որոնց մի մասը նա հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ. Կարլ Օգյուստենի և Հանս Օլսենի հետ[1]։

Օգյուստ Շառլուա
Auguste Charlois
Ծնվել էնոյեմբերի 26, 1864(1864-11-26)
Լա Կադյեր դ'Ազուր
Մահացել էմարտի 26, 1910(1910-03-26) (45 տարեկան)
Նիս, Ֆրանսիա
մարդասպանություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Նիցայի աստղադիտարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ
 Auguste Charlois Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իր առաջին (267) Տիրզա աստերոիդը նա հայտնաբերել է 1887 թվականին։ 1898 թվականի օգոստոսի 13-ի գիշերը նրան հաջողվեց լուսանկարել (433) Էրոս աստերոիդը, որը նույն գիշերով նրանից անկախ հայտնաբերել էր գերմանացի աստղագետ Կարլ Վիտը։ Սակայն, քանի որ Շառլուան չկարողացավ ժամանակին հայտարարել իր հայտնագործության մասին, այս աստերոիդի հայտնաբերումը վերագրվեց Վիտին։

Շառլուան առաջին աստերոիդները հայտնաբերում էր միայն դիտարկումների հիման վրա։ Հետագայում Մաքս Վոլֆի կողմից աստղալուսանկարչության օգտագործման ժամանակից սկսած աստերոիդների հայտնաբերումը չափազանց արագացավ։ Արդյունքում, հաջորդող տարիներին ինչպես Վոլֆը, այնպես էլ Շառլուան հայտնաբերեցին շատ ավելի շատ աստերոիդներ քան մինչ այդ էր հայտնաբերվել միայն դիտարկումների միջոցով։

46 տարեկան հասակում Շառլուային սպանեց նրա առաջին կնոջ եղբայրը, երկրորդ անգամ ամուսնանալու համար։ Այս արարքի համար մարդասպանը դատապարտվեց ցմահ գաղութային աշխատանքների Նոր Կալեդոնիայում։

Օգյուստ Շառլուայի պատվին է անվանվել (1510) Շառլուա աստերոիդը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Շառլուա» հոդվածին։